o C     28. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Էդ բառը չըսես... վերջը ըսիր չէ...». ինչ տեղի ունեցավ Փաշինյանի ասուլիսի ժամանակ

26.01.2020 01:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Էդ բառը չըսես... վերջը ըսիր չէ...». ինչ տեղի ունեցավ Փաշինյանի ասուլիսի ժամանակ

Իտալիա այցելողները սկզբում դառնում են Հուլիոս Կեսար, ապա Ներոն, սովարաբար իրենց համարում Հռոմի պապից ավելի կաթոլիկ՝ մոռանալով Բենիտո Մուսոլինիին: Մի մարդու, որը լինելով նախկին լրագրող՝ ղեկավարում էր Նացիոնալ Ֆաշիստական կուսակցությունը: Նա սահմանադրականորեն կառավարեց երկիրը մինչեւ 1925թ.-ը՝ վերացնելով դեմոկրատիան եւ հաստատելով դիկտատուրա: Իհարկե, հիմա չենք պատմի, թե ինչով ավարտվեց Մուսոլինիի իշխանությունը, այլ կանդրադառնանք Իտալիա այցելությունից ամիսներ անց Կապանում ասուլիս տված վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ:

Նիկոլը երկու տարում դեռ «հանցավոր նախկինների» ցուցանիշներին չի հասել

Ասուլիսն ընթանում էր խաղաղ, վարչապետը ցիտում էր «Կարգին հաղորդման» դրվագներն ու հարակից ճ կլասի հումորներ անում, սակայն, ինչպես կասեր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ժողովրդավարության բաստիոնը մի ակնթարթում փուլ եկավ, սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտը մարեց, դեմոկրատ Փաշինյանն էլ վերածվեց դիկտատորի: Ինչո՞ւ, որովհետեւ հնչեց ամենացավոտ բառը…Ճիշտ այնպես, ինչպես ասվում է Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» ֆիլմում. «Էդ բառը չըսես... վերջը ըսիր չէ...»:

Կախարդական բառն այս դեպքում՝ «սորոսականն» էր, ինչից ուղղակի ջղաձգվեց Նիկոլ Փաշինյանը եւ սկսեց դոշ տալ սորոսականների համար եւ մատ թափ տալ բոլոր նրանց վրա, ովքեր կբարձրաձայնեն նույն սորոսականների ապազգային լինելու մասին:

Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում: «Իրավունքի» կողմից պարզ հարց էր հնչել՝ հետեւյալ ձեւակերպմամբ.

«Իրավունք» -Պարոն վարչապետ, ակնհայտորեն սորոսականներ կան իշխանության վերին օղակներում: Հավատում ենք, որ դուք սորոսական չեք, բայց կա տպավորություն, որ դուք կա՛մ զգուշանում ենք նրանցից, կա՛մ նույնիսկ տեսակետ կա, թե գերի եք նրանց ձեռքում: Ի վերջո, կհերքե՞ք, թե՞ կհաստատեք: Իսկ եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ չեք զսպում նրանց ակտիվությունը, որը երբեմն նաեւ ակնհայտ ապազգային է»:

Երեանի քարուքանդ փողոցները «այո» են քարոզում (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան- Իսկ ի՞նչ է նշանակում սորոսական:

«Իրավունք» -Դրա բացատրությունը Դուք ավելի լավ գիտեք:

Նիկոլ Փաշինյան - Ես չգիտեմ՝ բացատրեք:

«Իրավունք» - Ովքեր երկար ժամանակ սնվել են Ջորջ Սորոսի գրանտներից եւ այսօր իշխանության մաս են կազմում:

Նիկոլ Փաշինյան - Բաց հասարակության սորոսական գրասենյակը Հայաստանում գործում է արդեն տասնյակ տարիներով եւ այդ թվում՝ այն իշխանության ժամանակ, որի կարկառուն ներկայացուցիչ է եղել ձեր թերթի հիմնադիր խմբագիրը եւ եթե այդքան վատ բան էր, թող փակեին, ինչո՞ւ չեն փակել: Այսինքն՝ այդ գրասենյակը իր ողջ ընթացքի 5 տոկոսը մեր իշխանության շրջանում ա, 95 տոկոսը՝ Ձեր իշխանության շրջանում էր: Ինչո՞ւ չեք փակել: Այսօր բոլոր նրանք, ովքեր այդ թեմայով շահարկումներ են անում նախկին իշխանության մեջ կամ տեղ է ունեցել, կամ նրանց շրջապատող մարդիկ են: Դուք հիմա խոստովանում եք, որ պետական դավաճաններ եք, որովհետեւ թույլ եք տվել 25 տարի երկրում գոյություն ունենան քայքայիչ կազմակերպություն: Նախ հիմա կսկսենք ձեզանից, հիմա դուք կանգնեք եւ Հայաստանի ժողովրդին բացատրություններ տվեք: Բոլոր ՀՀԿ-ականները, նախկինում ոստիկանությունում, պետական կառավարման համակարգում, բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած մարդիկ, կանգնեք եւ բացատրություն տվեք, երբ իշխանական կերակրատաշտին մոտ էիք, ինչի չէիք փակում այդ հիմնադրամները

ՀՀ-ում ատելության խոսքի ջատագովն ու առաջին կիրառողը Նիկոլն է

Այ այստեղ մի պահ կանգ առնենք եւ ոչ թե արդեն դյուրագրգռված պարոն վարչապետին թան առաջարկենք, որովհետեւ, ինչպես ինքն է ասում՝ «դնջացնում է», այլ առավոտյան մեղր՝ հիշողությունը թարմացնելու համար: Սորոսի հիմնադրամը փակելու մասին «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ, ՍԻՄ կուսակցության նախագահ, այն ժամանակ՝ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ բարձրաձայնել է իր ողջ օրենսդրական գործունեության ընթացքում, ինչը հանրահայտ փաստ է: Իսկ 2017 թվականին Ազգային ժողովի ամբիոնից երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, որը ղեկավարում էր «Ելք» խմբակցությունը, Հ. Բաբուխանյանն ուղակիորեն առաջարկեց միասին ձեռնամուխ լինել եւ փակել «Սորոսին եւ Սորոսներին»: Ի դեպ, այս հարցում ընդդիմադիր Ն. Փաշինյանն այն ժամանակ էլ էր «դոշ» տալիս սորոսականների համար: Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ նախկին եւ ներկա իշխանությունների մասին:

Ինչեւէ, մնալով լրագրողական էթիկայի սահմաններում եւ միայն օգտվելով երկու հարց տալու մեր իրավունքից՝ Ն. Փաշինյանի բացահայտ ատելության խոսքը լսեցինք մինչեւ վերջ՝ չուտելով բանավեճի դրդելու խայծը, հատկապես, երբ երկրի դե յուրե ղեկավարը դե ֆակտո չէր տիրապետում իրավիճակին: Իսկ ասվածի քաղաքական գնահատականը թողեցինք քաղաքական գործիչներին: Այդուհանդերձ փաստենք, որ Ն. Փաշինյանն արձանագրեց, որ Սորոսի հիմնադրամը «քայքայիչ կազմակերպություն է», «դավաճանական կառույց», ապա խոստացավ հետաքննություն սկսել, թե ովքեր են գրանտ ստացել այդ կազմակերպությունից, ինչքան են սնվել ընդհանրապես՝ միջազգային կազմակերպություններից: Այնպես որ, ականջը կանչի որոշ նախարարների, փոխնախարարների եւ ԱԺ գործող պատգամավորների:

«ՆՄԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՄԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՆԳԱՄ ԵՐԱԶԵԼ»

Այնուամենայնիվ, Ն. Փաշինյանին ասուլիսի ժամանակ հիշեցրեցինք, որ նախկին իշխանությունների օրոք սորոսականները պետական կառավարման համակարգում չէին, մինչդեռ նա ոչ թե անդրադարձավ այդ հարցադրմանն, այլ խոսեց ընդհանրապես Սորոսի հիմնադրամի գործունեության մասին՝ տալով ամենաբացասական գնահատականները, ավելին՝ փաստացի «սորոսական» բառն ընկալելով, որպես վիրավորանք, ինչի հետ պարզապես անհնար է չհամաձայնվել պարոն Փաշինյանի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА