o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

TMZ․ Բրայանտի հետ միասին մահացել է նաև նրա 13-ամյա դուստրը

27.01.2020 15:33 ՍՊՈՐՏ
TMZ․ Բրայանտի հետ միասին մահացել է նաև նրա 13-ամյա դուստրը

 

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեփական ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը:

TMZ Sports-ը հաղորդում է, որ ուղղաթիռի վթարի հետևանքով Բրայանտի հետ միասին մահացել է նաև նրա դուստրը՝ 13-ամյա Ջինա Բրայանտը: Կոբին ու նրա դուստրն ուղևորվելիս են եղել Կալիֆոռնիա՝ Բրայանտի կողմից հիմնադրված Մամբայի ակադեմիայում նախատեսված բասկետբոլային մարզման համար:

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը

Այդպիսով, վթարի հետևանքով մահացել են Կոբի Բրայանտն ու ևս 4 անձինք:

Կոբին մասնավոր ուղղաթիռով է փոխադրվել դեռ այն ժամանակվանից, երբ հանդես էր գալիս «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում:

Բրայանտը կարիերան ավարտել էր 2016 թվականին: 18 անգամ մասնակցել է NBA-ի Աստղերի խաղին, որից 17 անգամը՝ անընդմեջ: 5 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն, 2 անգամ՝ եզրափակիչ շարքի MVP: Նա իր ամբողջ կարիերայի ընթացքում՝ 1996-2016թթ․ պաշտպանել է «Լոս Անջելես Լեյքերսի» մարզական պատիվը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА