o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդու․ Բրայանտն իսկական լեգենդ էր եւ ներշնչանքի աղբյուր

27.01.2020 15:52 ՍՊՈՐՏ
Ռոնալդու․ Բրայանտն իսկական լեգենդ էր եւ ներշնչանքի աղբյուր

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցավակցություն է հայտնել «Լոս Անջելես Լեյքերսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի նախկին բասկետբոլիստ, լեգենդար Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր ողբերգական մահվան կապակցությամբ։

Երևանում է իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն

«Ահավոր է լսել Կոբիի եւ նրա դստեր Ջիաննայի մահվան մասին հոգեցունց լուրերը։ Կոբին իսկական լեգենդ էր եւ ոգեշնչման աղբյուր շատ մարդկանց համար։ Ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին։ Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ»,- Ինստագրամում գրել է Ռոնալդուն։

Կոբի Բրայանտն ու Ջիաննան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է եւս 7 մարդ։ Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА