o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նարդու տոնական մրցաշարի» 5 ուժեղագույն մասնակիցներն ստացան երկու անձի համար նախատեսված 7-օրյա ուղեգրերը՝ դեպի արևոտ Եգիպտոս

27.01.2020 18:10 ՍՊՈՐՏ
«Նարդու տոնական մրցաշարի» 5 ուժեղագույն մասնակիցներն ստացան երկու անձի համար նախատեսված 7-օրյա ուղեգրերը՝ դեպի արևոտ Եգիպտոս

«Նարդու տոնական մրցաշարի» շնորհիվ նարդիասերների համայնքն առիթ ունեցավ հերթական անգամ համոզվելու, թե TotoGaming ընկերությունը որքան է կարևորում այս խաղի մասսայականացումը Հայաստանում։

Մոտ 1,5 ամսվա ընթացքում Հայաստանի և Արցախի ուժեղագույն նարդիստները մրցել են միմյանց դեմ, որոնցից մի քանիսը վստահաբար կարելի է ներառել նարդու դասագրքերում՝ որպես փառահեղ խաղի օրինակներ։

Ռոմայում Մխիթարյանի մնալու համար հետաքրքիր սցենար են մշակել

Արդեն հունվարի 16-ին հայտնի դարձան այն 5 ուժեղագույնների անունները, որոնք ստացան 7-օրյա հանգստի ուղեգրեր դեպի արևոտ Եգիպտոս, իսկ այսօր՝ հունվարի 27-ին, հաջողակներն արդեն ստացան շահումները:

Նարեկ Սանոյանը մեկն է հինգ հաջողակներից, որը մրցաշարին մասնակցելու շնորհիվ շահել է դեպի Եգիպտոս 2 անձի համար նախատեսված ուղեգրերից:

«Հաճելին համընկավ օգտակարի հետ և ես շուտով կնոջս հետ կլինեմ Եգիպտոսում»,-նշեց նա:

Սանոյանը բնակվում է Բարսելոնայում, շուրջ երկու տարի է՝ խաղում է TotoGaming-ի օնլայն խաղերը, բայց մրցաշարի առաջին անգամ է մասնակցում:

«Մասնակցեցի ու հաջողվեց նաև հաղթել: Առաջին անգամ եմ լինելու Եգիպտոսում և ուրախ եմ, որ հենց Երևանից այնտեղ կգնամ»,-ասաց հաջողակ հաղթողը՝ այս անգամ չհաղթածներին խորհուրդ տալով չհուսահատվել.

«Ամեն ինչ առջևում է, բոլորի մոտ էլ ստացվում է, անհրաժեշտ է մի քիչ ջանք, խելք և ժամանակ»,-ասաց նա:

Ի տարբերություն Նարեկ Սանոյանի՝ երևանաբնակ Անդրանիկ Կուրոկյանն առաջին անգամ չէ, որ մասնակցում է TotoGaming ընկերության մրցաշարերին։ Նա արդեն հասցրել է մեկ այլ խոշոր հաղթանակ ունենալ.

«Առաջին տեղն էի գրավել՝ շահելով բջջային հեռախոս: Արդեն 5 տարի է՝ խաղում եմ TotoGaming-ի օնլայն խաղերն ու մշտապես հետևում նոր մրցաշարերին: Քանի որ դրանք արդար են անցկացվում, ամեն անգամ սիրով մասնակցում եմ»,-ասաց հինգ հաջողակներից մեկը՝ ընդգծելով նաև, որ միայն հաջողությունը բավարար չէ. «Եթե խելացի ես խաղում, կարող են օգտվել ու եկամուտ ունենալ»,-ասաց նա:

TotoGaming ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անժելա Շահումյանի խոսքով՝ կարիք չկա ևս մեկ անգամ նշելու, թե TotoGaming-ում որքան են կարևորում նարդի խաղը. «Առիթը բաց չենք թողնում՝ ևս մեկ անգամ կազմակերպել գեղեցիկ առաջնություն, որին կմասնակցեն էլ ավելի շատ հաճախորդներ, և կլինի էլ ավելի բուռն պայքար»,-ասաց նա՝ մրցաշարի հինգ ուժեղագույններին մաղթելով հաճելի ժամանց և անմոռանալի հիշողություններ՝ ընգծելով նաև, որ նոր հանդիպումների առիթներ դեռ շատ են լինելու:

Նշենք, որ TotoGaming ընկերությունը խաղային ոլորտի հայաստանյան շուկայում առաջատար դիրքեր է զբաղեցնում։ Ընկերությունը տարեկան առաջարկում է 55 մարզաձև, ավելի քան 500,000 pre-match և 450,000 live իրադարձություն, շուրջ 65,000 ուղիղ հեռարձակում, 7,500-ից ավելի մրցաշար և առաջնություն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА