o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ է խոսել վարչապետ Փաշինյանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ

28.01.2020 15:43 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ է խոսել վարչապետ Փաշինյանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ

Ինչպես տեղեկացնում է iravunk.com-ի աղբյուրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Կապան քաղաքում տեղի ունեցած ասուլիսին լրագրողներից մեկի կողմից հարց հնչեց վարչապետ Փաշինյանին, այն է, թե ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չհաճախելով աշխատանքի ստացել է ծառայողական մեքենա, բենզին, աշխատանքային գույք, աշխատավարձ, պարգեւավճար, շարունակում է մնալ իր պաշտոնին, իսկ ԱԺ-ն որեւէ միջամտություն չի անում վերջինիս հարցը լսելու Ազգային ժողովում: Վարչապետ Փաշինյանը լսելով հարցը կարծես, թե զարմացավՙ պատասխանելով, որ եթե նման բան կա, իհարկե լավ չի վերաբերվում:

Այսօր Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի օրն է․ Վարչապետը Ծիծեռնակաբերդում է

Iravunk.com-ի աղբյուրի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը շատ լուրջ խոսակցություն է ունեցել Վահե Գրիգորյանի հետ, վերջինիս հորդորել, որ նա աշխատանքի հաճախի, մասնակցելով ՍԴ նիստերին: Գրիգորյանն էլ իր հերթին պատասխանել է, որ ներկայիս ՍԴ-ն իրեն դուր չի գալիս, և ինքն այնտեղ չի ցանկանաում հաճախել:

Հետաքրքիր է, հետայսու ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը արդեն կհաճախի՞ աշխատանքի, թե ոչ եւ կշարունակի կրկին աստղաբաշխական թվերի հասնող  աշխատավարձեր ստանալ: 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА