o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր հերոսներին

28.01.2020 15:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մեր հերոսներին

Վալենսիայի հայ համայնքի ղեկավար Արարատ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում իր իսկ ստեղծագործությմաբ շնորհավորել է Հայոց բանակին եւ հայ զինվորին գրելով. 

Մեր հերոսներին

Էս քո օպերատիվ կապով ե°ս տեղեկանում «կիրթ ալիևիցդ», թե որ օրերին դատես ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. Գևորգ Գևորգյան

Մեզ հերոս պետք չէր, ո՜վ հերոս տղե՜րք,
Մեզ դու՜ք էիք պետք, ողջությունը ձեր,
Ձեր սուրբ սրտերի աշխարհն էր մեզ պետք,
Ձեր արյան գնով՝ մեզ հերոս պետք չէր։

Մեզ հերոս պետք չէր՝ նահատա՜կ, անկյա՜նք,
Ում անմահության կոչումով խաբում,
Քշում են դեպի բերանը մահվան,
Որ հետո մեդալ կախեն հետմահու։

Մեզ դու՜ք էիք պետք, ավյունը ձեր խենթ,
Որով պիտ ապրեն ազգ ու հայրենիք...
Հիմա գայլերը վխտում են անհերթ՝
Ձեր պահած հողին սփռելով չարիք։

Մեզ հերոս պետք չէր, անմա՜հ հերոսնե՜ր,
Մեզ գարունն էր պետք ձեր ծաղկուն կյանքի,
Որով գերեիք հոգիներ, սրտեր,
Լցվեիք սիրով սուրբ հայրենիքի։

Ա. Ղ.

28/01/2010
Վալենսիա

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА