o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայոց բանակի զինվորի կերպարը հայ ժողովրդի ընտրագույն և անօրինակ կերպարն է. Արմեն Դանիելյան

28.01.2020 16:19 ԹԵՄԱ
Հայոց բանակի զինվորի կերպարը հայ ժողովրդի ընտրագույն և անօրինակ կերպարն է. Արմեն Դանիելյան

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայոց բանակի եւ հայ զինվորի օրվա խորհրդին գրելով.

Այսօր նաեւ մեր ազգային ինքնության հարցն է դրված սեղանին. Էդիկ Մինասյան

Այսօր՝ հունվարի 28-ին, հպարտությամբ նշում ենք Հայոց բանակի 28-րդ տարեդարձը: Յուրաքանչյուրիս համար Հայոց բանակի ծնունդը փառավոր տոն է, հայ ժովորդի հավաքական ու հզոր կամքի, ուժի, նվիրվածության և հայրենասիրության արգասիքն է, հաղթանակած և կերտված է հայրենաշունչ և հրաշունչ զինվորների քաջագործություններով:
Մեր սիրելի բանակը կայացավ քաջ հայորդիների անօրինակ նվիրումի, մարտունակության և անձնազոհության շնորհիվ։
Հայոց բանակի զինվորի կերպարը հայ ժողովրդի ընտրագույն և անօրինակ կերպարն է. նրանք Հայոց փառապանծ և անկոտրում պատմության նորօրյա կերտողներն են:
Խոնարհումս Ձեզ, անպարտ զինվորներ, ձեր ամենօրյա նվիրական ծառայությամբ մարտական ոգին և հայրենապաշտության զգացումը մշտանորոգ պահելու համար։
Խոնարհումս ու մեծարումս Ձեզ, հերոսածին և քաջակորով մայրեր:
Հայոց բանակը ապրեցնող է, բարիացնող է, բարիացնող հոգեվիճակ է...
Ժամանակները կամրջվել են, պատերազմ չկա, մահ չկա, մոռացում չկա, միայն՝ համատարած հարգանք ու խնկարկում։
Շնորհավոր օրհնյալ Ծնունդդ, Հայոց բանակ...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА