o C     28. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայոց բանակը համայն հայության հաղթանակների գրավական է.Վիտալի Բալասանյան. Տեսանյութ

28.01.2020 17:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայոց բանակը համայն հայության հաղթանակների գրավական է.Վիտալի Բալասանյան. Տեսանյութ

Հունվարի 28-ի խորհուրդի, Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած գեներալների արժեզրկման, դրա հետեւանքների, ինչպես նաեւ Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ` օգտվելով առիթից «Իրավունքը» բացառիկ զրույց է վարել Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի հետ, ով անդրադառնալով օրվա խորհրդին մասնավորապես ասել է.
- Յուրաքանչյուր պետության, պետականության հիմքը Զինված ուժերն են: Հայոց բանակը համայն հայության հաղթանակների առհավատչյան է: Օգտվելով առիթից ուզում եմ նախ շնորհավորել համայն հայությանը Հայոց բանակի կազմավորման տոն-օրվա կապակցությամբ:
Ուզում եմ խոնարհվել բոլոր նրանց առաջ, որոնց զավակները նահատակվեցին թե՛ մեր բանակաշինության ընթացքում, թե՛ մեր հաղթանակների ժամանակ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր այս պահին երկու հայկական պետությունների` ՀՀ եւ Արցախի պետական սահմանների պաշտպանության գծում են:

«Պետությունից ոչ մի ազդակ չեմ ստացել՝ հոբելյանս նշելու». Ռազմիկ Դավոյան (Տեսանյութ)

Հ.Գ.Զրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում, իսկ հարցազրույցն ամբողջությամբ դիտեք «Իրավունք TV»-ի եթերում, ինչպես նաեւ կարդացեք տպագիր «Իրավունքի» վաղվա համարում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА