o C     28. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ա սերիան դեմ է արտահայտվել սգո թևակապներին՝ ի հիշատակ Բրայանտի

28.01.2020 22:23 ՍՊՈՐՏ
Ա սերիան դեմ է արտահայտվել սգո թևակապներին՝ ի հիշատակ Բրայանտի

«Միլանի» ու Ա սերիայի միջև տարաձայնություններ են առաջացել լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հիշատակի պատվին միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։

Դրանք ակումբը նախատեսում էր անցկացնել Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչի «Տորինոյի» դեմ հանդիպման ժամանակ։

Լոս Անջելեսը հրաժեշտ տվեց լեգենդար Կոբի Բրայանտին. Staples Center-ում ներկա էր շուրջ 30 000 մարդ (լուսանկարներ)

Ինչպես տեղեկացնում է Goal-ը՝ հղում կատարելով Sky Sport Italia-ին, լիգան դեմ է արտահայտվել «ռոսոներների» նախաձեռնությանը խաղադաշտ դուրս գալ սգո թևկապներով՝ ի հիշատակ լեգենդար մարզիկի։ Նման դիրքորոշման պատճառները հայտնի չեն։

Նշվում է, որ «Միլանը» ծրագրում է ամեն դեպքում իրականացնել այդ ակցիան։

Հիշեցնենք, որ Կոբի Բրայանտը ու նրա 13-ամյա դուստր Ջիանան հունվարի 26-ին դարձել էին ուղղաթիռի վթարի զոհ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА