o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադամյանը հավակնում է «Հոֆենհայմի»՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

28.01.2020 22:24 ՍՊՈՐՏ
Ադամյանը հավակնում է «Հոֆենհայմի»՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

«Հոֆենհայմն» իր պաշտոնական կայքում քվեարկություն է սկսել՝ պարզելու թիմի՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստին:

Այդ կոչմանը հավակնում է 3 խաղացող, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Մյուս թեկնածուներն են պաշտպան Բենջամին Հյուբները և կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները:

Հենրիխ Մխիթարյանը՝ «Լեչեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Գերմանական ակումբի պաշտոնական կայքն Ադամյանի թեկնածության առաջադրման կապակցությամբ հետևյալն է հավելել․ «Հայ ֆուտբոլիստը հունվարին իսկական սուպերփոխարինող էր: Հարձակվողը հիանալի գոլային հնարավորություն ունեցավ Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» դեմ խաղում, երբ գնդակը մրցակցի խաղացողը դուրս բերեց դարպասային գծի վրայից: Իսկ Բրեմենի «Վերդերի» դեմ մրցավեճում նա խփեց թիմի երրորդ ու հաղթական գոլը: 26-ամյա Ադամյանը խփած 6 գնդակով «Հոֆենհայմի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերի կտրվածքով»:

Հավելենք, որ Ադամյանն ավելի վաղ ճանաչվել էր ակումբի՝ հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Հայաստանի հավաքականի ներկայացուցչի օգտին կարող եք քվեարկել այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА