o C     28. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երեխային էլ է արդեն պարզ, որ Նիկոլը եկել է իրականցնելու Սորոսի ծրագիրը». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

28.01.2020 23:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Երեխային էլ է արդեն պարզ, որ Նիկոլը եկել է իրականցնելու Սորոսի ծրագիրը». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

«Մենք» հաղորդաշարի շրջանակում ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապանում կայացած ասուլիսի ժամանակ սորոսոկանների վերաբերյալ «Իրավունքի» կողմից հնչեցված հարցին:

Կորոնավիուսից մահացել է Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպանը

«Տեսա՞ք, թե Սորոսի հարցից սա ինչպես մեկից դեմքը փոխեց ու անմիջապես հարձակվեց լրագրողի վրա՝ մոռանալով, որ ինքն էլ է լրագրող եղել: Թե էս ինչ եք ասում, ով կխոսա դրա մասին, ազգի դավաճան է: Նիկո՛լ, առաջին ազգի դավաճանը դու ես, որովհետեւ այդ ծրագրերը դու ես իրականացնում: Քո միջնորդությամբ է այս ամենը լինում: Եվ այդ տղայի վրա ես հարձակվում՝ առանց հասկանալու, որ մարդիկ նստած տեսնում են, թե դու ինչով ես զբաղված: Գիտե՞ք՝  ինչու հարձակվեց լրագրողի վրա, որովհետեւ հիմա արդեն երեխային էլ է պարզ, որ սա եկել է իրականցնելու Սորոսի ծրագիրը: 30-35 տոկոսը կառավարության այսօր սորոսականներ են: Բա ինչո՞ւ ես բերել իշխանության ցանկացած ոլորտում դրանց լցրել », - նշել է Գ. Եղիազարյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА