o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

29.01.2020 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք բոլոր ողջամիտ քաղաքացիներին զարմացրած այն կադրը, թե ինչպես Էրեբունի հյուրանոց ներխուժած ահաբեկիչ Արթուր Թորոսյանի համար ռեստորանի «շվեյցարի» պես ավտոմեքենայի դուռն էր բացում ոստիկանապետի պաշտոնակատար ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Այն ժամանակ բացատրություն տրվեց, որ ձեռնաշղթաներ չկիրառելը հանձնվելու պայմանների մեջ էր, բայց արդյո՞ք որեւէ մեկը կհավատա, որ ոստիկանապետի «շվեյցարությունը» նույնպես հանձնվելու պայմաններից մեկն էր: Ինչեւէ, այդ ֆոնի վրա առավել աչքի է զարնում ընդդիմադիրներին ձեռնաշղթաներով, ասֆալտին փռելով, դիմակավորներով բերման ենթարկելը: Սակայն ամենազարմանալին ահաբեկիչ Արթուր պարագայում հայտնաբերում ենք Նիկոլի ընտանեկան թերթին տրված վերջինիս փաստաբանի հարցազրույցում: Հանցանքի պատճառաբանության մասին փաստաբանն ասում է. «Ճիշտն ասած, այստեղ նա բերում է ոչ տրամաբանական պատճառաբանություն. գտնում է, որ իրեն ծրագրավորել են, եւ ինքը փորձում էր Վիկտոր Սողոմոնյանի միջոցով կանչել նաեւ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն` Սեդրակ Քոչարյանին, եւ նրանից պարզել, թե իրեն ինչու են ծրագրավորել: Ամեն դեպքում, դա է իր պատասխանը»: Դե, եթե վաղը ցուցմունք հնչի, որ ընդդիմադիրները սուզանավով Գետառ էին մտել, էլ չենք զարմանա:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչ վերաբերում է ոստիկանական անտրամաբանական գործողություններին, ապա վերջի ձերբակալվածը` ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ, որոշել է պարզ բացատրության պարագայում չփնտրել ավելի բարդը եւ ներկայացնում է զարմանալիորեն պարզ վարկած. «Սա Նիկոլ Փաշինյանի մտքի թռիչքն է: Նա այս ամենի համար պատասխանատու է անձամբ: Դրանով մեզ ոչ միայն չեն վախեցնի, այլ նաեւ կզվարճացնեն: Նրանց նպատակն էր, մեզ գետնի վրա նկարելը: Վստահ եմ, որ այդ վիդեոները ուղարկվում են Նիկոլ Փաշինյանին, որ հանգիստ քնի: Ի դեպ, նշեմ, որ Ոստիկանության 6-րդ վարչության ընդունարանում դիտում էին Հրայր Թովմասյանի հարցազրույցը»: Այսինքն` Նիկոլի քայքայված նյարդերը այլեւս ոչինչ չի կարող հանգստացնել, բացի «ասֆալտին փռված» ընդդիմադիրների տեսարանից:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ զարմանալի դաժանությամբ վարվել է Արթուր Վանեցյանը. «Որպես Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր, մարդ, որը նրա հետ հաց է կիսել, ափսոսում եմ, որ նրա քաղաքական թիմը այս կերպ է վարվում նրա հետ: Ցավում եմ, որ նա  համաձայնել է նման ամոթալի ձեւով օգտագործվել` հանուն մեկ մարդու անհեթեթ ամբիցիաների, որը չի խորշում իրար դեմ հանել անգամ ընկերներին ու ընտանիքի անդամներինԿարծում եմ` եթե Ալենին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի: Ակնհայտ է, որ այս պատմությունը «ոտքի վրա» է հորինվել` երեկվա ծաղրից հետո, հակառակ դեպքում այս մասին հիշատակումներ կլինեին Ալենի ղեկավարի` գրիչի մասին հայտնի գրառման կամ առավոտյան լայվի մեջ»: Արժանապատվություն ունեցողների պարագայում այդպիսի խայտառակությունը կյանքի հետ անհամատեղելի է, սակայն զարմանալի կլիներ Ալենից արժանապատվություն սպասել, ուստի նրանից ստացանք հերթական անհեթեթ պնդումը, թե` ես փորձում էի Վանեցյանից հեղափոխական սարքել... Դե ինչ, հարգելի ընթերցող, հուսանք, որ այն պահին, երբ թերթում ընթերցելու ես այս «Զարմանքը», մեր խմբագրությունից ոչ ոքի ասֆալտին փռած չեն լինելու:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА