o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռոման» կապ է հաստատել «Չելսիի» հարձակվողի հետ

30.01.2020 11:25 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
«Ռոման» կապ է հաստատել «Չելսիի» հարձակվողի հետ

Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը կարող է մարզական կարիերան շարունակել իտալական «Ռոմայում»:

AS-ի հաղորդմամբ՝ «Ռոմայի» ղեկավարությունը կապ է հաստատել Պեդրոյի հետ և քննարկել է ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության մանրամասները:

«Ռոման» չի ցանկանում Մխիթարյանի համար վճարել «Արսենալի» պահանջած գումարը.The Sun

32-ամյա հարձակվողի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ: «Չելսին» մտադիր չէ նոր պայմանագիր կնքել Պեդրոյի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի հարձակվողը «Չելսիի» կազմում մասնակցել է միայն 5 հանդիպման:

Ավելի վաղ Պեդրո Ռոդրիգեսը իր նախկին ակումբ՝ կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու ցանկություն էր հայտնել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА