o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆեդերեր․ Գիտեի, որ հաղթանակիս հավանականությունը 3 տոկոս է

30.01.2020 19:05 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Ֆեդերեր․ Գիտեի, որ հաղթանակիս հավանականությունը 3 տոկոս է

Աշխարհի երրորդ ռակետ, 38-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչից կրած պարտությունը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում։

Ֆեդերերը քառորդ եզրափակիչում ստացել էր աճուկի վնասվածք, սակայն չէր հրաժարվել պայքարից։

Նավթի համաշխարհային գներն աճում են 3-4 տոկոսով

«Չէի կարծում, որ կկարողանամ խաղալ։ Քառորդ եզրափակիչից հետո չէի մարզվել։ Սովորական պայմաններում ցավ չէի զգում։

Առաջին սեթից հետո վերցրեցի բժշկական դադար, որպեսզի խուսափեմ հնարավոր խնդիրներից։ Հանդիպման ընթացքում զգացի, որ կարող եմ ավարտին հասցնել։

Հույս ունեմ, որ պատրաստ կլինեմ Ռաֆայել Նադալի հետ ցուցադրական հանդիպմանը, որը նախատեսված է փետրվարի 7-ին Հարավային Աֆրիկայում։

Շատ գոհ եմ մասնակցությունիցս Ավստրալիայի բաց առաջնությունում։ Այս մրցաշարի համար իմ առավելագույնն այս անգամ կիսաեզրափակիչն էր։

Այսօր ես գիտեի, որ հաղթանակիս հավանականությունը 3 տոկոս է։ Նախկինում էլ ունեցել եմ այսպիսի իրավիճակներ։

Ես կարողացա խնդիրներ ստեղծել Ջոկովիչի համար։ Եթե հաղթանակի որեւէ շանս չլիներ, կորտ դուրս չէի գա։

Նովակը գերազանց խաղացող է, հոգեբանորեն էլ շատ ուժեղ է»,- Ֆեդերերի խոսքը մեջբերում է ATP-ի կայքը։

Եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի ավստրիացի Դոմինիկ Տիմի եւ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի դիմակայության հաղթողը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА