o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՌԵՎՈԼՈՒՇԸՆՖՅՈՒՐԵՐԻ» ՀՈՒՍԱՀԱՏ ՎԵՐՋՆԱԽԱՂԸ

31.01.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՌԵՎՈԼՈՒՇԸՆՖՅՈՒՐԵՐԻ» ՀՈՒՍԱՀԱՏ ՎԵՐՋՆԱԽԱՂԸ

Նիկոլը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել Հրայր Թովմասյանից եւ ՍԴ-ից: Օգուտ չտվեցին գրչի վերաբերյալ ծիծաղաշարժ դատողությունները եւ Ալեն Սիմոնյանի «հետեւից գրկվելը», օգուտ չտվեց հասարակական հայտնի վեց գործիչներին ցուցադրաբար ամենաբիրտ ձեւով «ասֆալտին փռելը»: Եվ Նիկոլն անցավ հաջորդ քայլին` գործի դնելով աշխարհի հնագույն երկրորդ մասնագիտությունը հաճույքով առաջինի հետ շփոթող Պետրոս Ղազարյանին վերին աստիճանի զազրելի նյութ Հ1-ով հեռարձակելու համար: Գումարած դրան` ակտիվորեն ձայնակցում են նաեւ քայլասերված պատգամավորները, եւ նրանցից մեկի նկարագիրը առանձին ակնարկով ներկայացված է ստորեւ:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ԳՈՒՅՔԵՐՆ» ՈՒ «ԱԲՐԱՆՔՆԵՐԸ»

 

«ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆԸ»

Վերջին շրջանում բավականին հաճախ ենք հանդիպում այնպիսի դեպքերի, երբ իշխանական պատգամավորները պարբերաբար հնչեցնում են սուր ելույթներ ու հայտարարություններ, որոնք իրենց «կալիբրին» հաստատ չեն համապատասխանում: Օրերս նման վարքագիծ դրսեւորեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը, ով անդրադառնալով Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջին եւ հայտնի «գրչի» պատմությանը, որակումներ է հնչեցրել, թե Թովմասյանի արարքը քծնանք է: ԱԺ հայտարարությունների ժամանակ նա սուր գնահատականներ էր հնչեցրել նաեւ նախկին իշխանությունների հասցեին: Մամուլում շրջանառվեցին Ենգիբարյանի` տարիներ առաջ գրված ֆեյսբուքյան հրապարակումները, որտեղ նա ոչ միայն քծնում է Սերժ Սարգսյանին, այլեւ  զբաղվում է նրա բացահայտ գովքով: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ոչ միայն մամուլում հրապարակված տեղեկատվությունն է իրականությանը համապատասխանում, այլեւ 2017-ի խորհրդարանական ընտրություններին նա բուռն ցանկություն էր հայտնում առաջադրվել ՀՀԿ կողմից ռեյտինգային ընտրակարգով: Ինչ-ինչ պատճառներով, որոնց մասին կփորձենք հավելյալ տեղեկություններ հավաքագրել, այդ համագործակցությունը չի ստացվել: Ըստ էության, սա է իմքայլական պատգամավորի «սկզբունքայնության» մասին վկայող փաստը, երբ Հրայր Թովմասյանի մասին նա խոսում է որպես քծնողի, լավ կլինի հիշի, որ ընդամենը երկու տարի առաջ ամեն ինչ անում էր Սերժ Սարգսյանի կուսակցության ցուցակով առաջադրվելու համար:

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԻՍ ԽՑԿՈՒՄ ՏՈՏԱԼ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՐԻՑԱ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Ղազարյան Պետրոսի հաղորդումը ասում են, թե զուտ այդ չլրագրողի ուղեղի արգասիքը չէ: Politik.am կայքի վկայությամբ` ըստ այդ կայքի կառավարությունում գտնվող աղբյուրների. «Պարզվում է վարչապետ Փաշինյանը անձամբ մասնակցել է Հրայր Թովմասյանին պախարակող ռեպորտաժի պատրաստման աշխատանքներին: Վարչապետն իհարկե Հ1 չի գնացել, այլ շարադրել է իր պատկերացումները, իսկ հեռուստաընկերության ղեկավարները ամեն բան արել են, որպեսզի վարչապետի սրտով լինի ռեպորտաժը: Մեր աղբյուրի տեղեկացմամբ` ռեպորտաժը մոնտաժվելուց հետո ուղարկվել է վարչապետ Փաշինյանին եւ միայն նրա դրական գնահատականին արժանանալուց հետո է եթեր գնացել»: Դե իսկ այն, որ Նիկոլն իր էջում անձամբ է կիսվել այդ ռեպորտաժով, արդեն շատ խոսուն փաստ է: Ռազմական եւ անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով. «Նիկոլն առավոտ-լուսով զարթնել, հիստերիկացել է Ֆեյսբուքում. հրապարակել է Հ1-ի երեկվա` կոնկրետ օրենք խախտող ռեպորտաժը, դեռ մի բան էլ գրել է, թե բա «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ», ինչն օրենքի է՛լ ավելի մեծ խախտում է: Եթե երկրի դատախազությունը լիներ դատախազություն, այլ ոչ թե իշխանությունը զավթած, անհավասարակշիռ եւ անմակարդակ սույն անձի հլու-հնազանդ կամակատար, Նիկոլին ձերբակալելու օրդերը ձեռքին պիտի արդեն մտած լիներ ռեւոլյուշնֆյուրերի կաբինետ»: Փորձագետի համոզմամբ. «Նիկոլը չի կարողանում մարսել, որ արդեն 4 օր է` ժողովրդի զգալի մասը հրաժարվում է հավատալ իր կռուտիտներին եւ մուտիլովկեքին: Նիկոլը չի կարողանում մարսել, որ Հայաստանում կա ինչ-որ մեկը, որ սահմանադրությունն ավելի բարձր է դասում, քան Փաշինյանների ընտանիքի քմահաճույքները: Բայց ֆեյքերը Նիկոլին չեն փրկելու: Ոչ էլ իր կողքը հավաքված լակոտ-լուկուտն են իրեն փրկելու: Ամեն այսպիսի քայլով Նիկոլը մոտեցնում է իր դատվելու օրը»:

ՍՏՐԿԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ Հրայր Թովմասյանը բոլոր չափերն անցած դիկտատորիկին ոչ միայն դատի է տալիս զրպարտության համար, այլեւ նրա փաստաբանական թիմը Հ1-ի զազրելի նյութի վերաբերյալ հանդես է եկել հրատապ հաղորդագրությամբ. «Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում այսօր եթեր է հեռարձակվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գեղարվեստական ոճով պատրաստված ռեպորտաժ, որը հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման եւ անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է: Զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ նման կոպիտ խախտումները կրկնակի դատապարտելի են, երբ տեղի են ունենում հարկատուների միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության կողմից, որն իր ակնհայտ քաղաքական պատվեր հանդիսացող ռեպորտաժը պատրաստելիս նույնիսկ նպատակահամար չի համարել ներկայացնել պաշտպանական կողմի դիրքորոշումը»: Ավելին, փաստաբանները խոստանում են հայտնաբերել բոլոր իրավախախտներին եւ հրապարակել նրանց անունները: Բայց հարց է ծագում, թե ինչո՞ւ է այդքան շտապում եւ խուճապի մատնվում Նիկոլը: Նման է, որ մեր դիկտատորիկի արտաքին տիկնիկավարները նրա դեմ դրել են արդեն շատ կոնկրետ ժամկետներ` ինչպես Արցախի հարցում, այնպես էլ` բոլոր ազգապիղծ իրավական նախաձեռնությունները հաստատելու: Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների այսպիսի երկարատեւ բանակցություններից որեւէ ողջամիտ մարդ ոչ մի լավ բան չի տեսնում, եւ դրա առնչությամբ սոցցանցերը լեցուն են դավաճանության վերաբերյալ կասկածներով: Իսկ ինչպես այդ, այնպես էլ մյուս` հայության ջախջախիչ մեծամասնության համար անընդունելի քայլերին Հրայր Թովմասյանի գլխավորած ՍԴ-ն ահավոր խոչընդոտ է: Քանզի այդ ամենը կարող է ճանաչվել հակասահմանադրական, ու դա չի հասնի ԱԺ` վավերացման, եւ Նիկոլը չի կարողանալու կատարել իր խոստումները: Ուստի, սպասելի են ամենաայլանդակ քայլերը:

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԳՐՈՒՄ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ

Ինչպես հայտնի է, կազմավորվում է նոր Սահմանադրություն մշակող հանձնաժողով, ուր լիքն են կարկառուն սորոսականները, այդ թվում եւ Դանիել Իոաննիսյանը: Այդ երիտասարդին` որպես «հայկական Ջեֆերսոնի» պատկերացնելն իսկ սարսափելի է...

Ի դեպ, հանձնաժողովում ընդգրկվելու` Պարույր Հայրիկյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հայտերը մերժվել են: Հայրիկյանը ՀՀ բոլոր երեք նախագահների օրոք անմասն չի եղել սահմանադրաստեղծ աշխատանքներից, ուստի միանգամայն հասկանալի է նրա խիստ արձագանքը. «Էս քաղաքական պոռնկածիններին տեսեք: Սրանցից ով որ համաձայնի աշխատել Սահմանադրական հանձնաժողովում` իմանալով որ ոչ միայն ի սկզբանե Հայրիկյանն ընդգրկված չէ, այլեւ մերժված է, իրենք էլ տականք ու անասուն են»:

ԱՆՃԱՐԱԿ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Իսկ Արփինե Հովհաննիսյանը, ըստ էության, մտադիր էր իր գիտելիքները ի սպաս դնել նոր Սահմանադրության մշակմանը, որպեսզի ստացվի իրոք Սահմանադրություն, այլ ոչ թե աղբ: Սակայն դեղնակտուց նախարար Ռուստամ Բադասյանը չի էլ թաքցնում, որ մերժումը քաղաքական դրդապատճառներով է. «Մեր սկզբունքը հետեւյալն է, որ դատաիրավական բարեփոխումների պաշտոնական փաստաթղթի ռազմավարության մեջ նշվում է, որ քննադատություններ են հնչում` 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների եւ այդ քննադատությունների հետ կապված: Բնականաբար, մենք այդ ամենը չէինք կարող դրական առումով գնահատել: Այո, սա քաղաքական որոշում է եղել, իսկ այստեղ ի՞նչ կա զարմանալու»:

«ԵՐԿԻՐ-ՊԱՐԵՏԱՏՈՒՆ»... ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ

Դե ինչ, քաայլասերվածներին պետք չեն ոչ հեղինակավոր մարդիկ, ոչ էլ` մասնագետներ: Նրանց անհրաժեշտ են կամակատարներ, ովքեր կմշակեն Նիկոլի ընտանեկան ֆյուրերապետությունը հաստատող սահմանադրություն, եւ փույթ չէ, որ դա ամբողջ աշխարհի խնդալու առարկան կդառնա: Քանդելու եկածները կառուցողական ոչ մի բանի պիտանի չեն, եւ միակ հանգուցալուծումը մնում է այդ ամբողջ բոլուկին չարորակ ուռուցքի պես հեռացնելը: Այդպիսիների հետ համագործակցությունն անհնարին է:

ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՄԲ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА