o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քայքայիչ գործունեությունը տրանսգենդերության քարոզն է Ազգային ժողովից»

01.02.2020 18:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Քայքայիչ գործունեությունը տրանսգենդերության քարոզն է Ազգային ժողովից»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած իր մամուլի ասուլիսի ժամանակ, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, անդրադարձավ բուհերում «Հայոց լեզու» առարկայի պարտադիր դասավանդմանը եւ դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցմանը: Ըստ նրա` այսօր կանգնած ենք մի խնդրի առաջ, որ մեզ ասում են հետեւյալը. «Ոնց բա Հայոց լեզվի ուսուցումը բուհում պարտադիր չեք դարձնում, բա մեր երեխեքը որտե՞ղ են հայերեն սովորելու: Բոլորը մոռանում են, որ կա դպրոց, որն ավարտած եւ ատեստատ ունեցող մարդը պետք է տիրապետի գրական հայերենին: Բոլորը մոռանում են, որ կա ընդունելության քննություն եւ բուհ ընդունվել` առանց հայերենի իմացությունը հավաստագրելու, այսինքն` հաստատելու, հնարավոր չէ: Մենք հիմա ասում ենք` գործ չունեք, դպրոցում ուրիշ բաներ կան, Հայ ժողովրդի պատմությունը եկեք բաժանենք մի քանի կտորների: Թող Հայ եկեղեցու պատմությունն առանձին լինի, Հայ ժողովրդի պատմությունը` առանձին: Պատկերացնո՞ւմ եք այս գաղափարի հեղինակի տրամաբանությունը, բռնել եկեղեցու պատմությունը տարանջատել ազգի եւ պետության պատմությունից եւ առանձին դասավանդել: Սա ի՞նչ է, եթե ոչ քայքայիչ, ազգի ինքնության դեմ վարվող նեղ, մերկանտիլ քաղաքական նպատակներով տարվող գործունեություն»: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» պարզեց ՀՀԿ ԳՄ անդամ եւ ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ տեսակետը:

Այս ամբողջ գործիքակազմը կարող է օգտագործվել մարդկանց տոտալ վերահսկելու համար. Գեւորգ Գորգիսյան

Էդ ի՞նչ մեթոդաբանություն է: Սահմանադրությամբ ամրագրել ենք հայ եկեղեցու բացառիկությունը: Եվ հայ եկեղեցու պետություն առարկայի դասավանդումը պետության հետ ունեցած պայմանագրով է նաեւ նախատեսված: Սա օրենսդրական ակտ է, ինչպե՞ս է ասում` սա չպետք է լինի:

Ըստ Նիկոլ Փաշինյանի` Հայ եկեղեցու պատմությունն անջատ դասավանդելը քայքայիչ գործունեություն է...

Քաքայիչ գործունեությունը չդասավանդելն է, Հայաստանի անկախ հանրապետությունում բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները պարտադիր չդարձնելն է: Քայքայիչ գործունեությունը տրանսգենդերության քարոզն է Ազգային ժողովից, քայքայիչ գործողությունն այն է, երբ սեռական փոքրամասնության ներկայացուցիչները մտնում են ոստիկանության շենք եւ հարձակվում են ոստիկանների վրա: Քայքայիչ գործունեություն է, երբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կառավարության շենքում ահաբեկիչների հետ է հանդիպում, ոտքի վրա խաբում է ժողովրդին:

Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք, նիկոլավիրուսն էլ. Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА