o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքի 200-րդ օրը կնշեն դատարանի դիմաց

31.01.2020 21:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքի 200-րդ օրը կնշեն դատարանի դիմաց

Փետրվարի 2-ին լրանում է Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության կողմից՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աննախադեպ ստորագրահավաքի 200-րդ օրը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությանը, որում մասնավորապես ասված է. «Հարգելի հայրենակիցներ, ելնելով այն հանգամանքից, որ 04.02.2020 թվականին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, սորոսական Զարուհի Բաթոյանի հայցի լսումն ընդդեմ Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արամ Խանզադյանի, մենք որոշել ենք աննախադեպ ստորագրահավաքի 200-րդ օրը նշել 04.02.2020 թվականին՝ ժամը՝ 13։00-ին։ Այդ օրը հավաքվում ենք Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի դիմաց՝ նշելու աննախադեպ ստորագրահավաքի 200-րդ օրը, նաեւ կազմակերպելու ենք ստորագրահավաք, ինչպես նաեւ մեր աջակցությունն ենք հայտնելու Արամ Խանզադյանին, քանի որ նախարարի հայցն ուղիղ կերպով կապված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ տարվող պայքարի հետ եւ նպատակ ունի ճնշելու մեր պայքարը ու նրա կազմակերպիչներին։ Այդ օրը կհայտարարենք նաեւ արդեն իսկ հավաքված ստորագրությունների թվաքանակի մասին, ինչպես նաեւ կխոսենք Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության կողմից ձեռնարկվելիք հետագա քայլերի մասին»։

Ջավախքն ապակայունացնելն անթույլատրելի է. Վահագն Չախալյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА