o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչ են ասել ԵԽԽՎ զեկուցողները ու ինչ հասկանալ ամեն բառի տակ». Արփինե Հովհաննիսյան

01.02.2020 00:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
«Ինչ են ասել ԵԽԽՎ զեկուցողները ու ինչ հասկանալ ամեն բառի տակ». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը  ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությանը.

«Ինչ են ասել ԵԽԽՎ զեկուցողները ու ինչ հասկանալ ամեն բառի տակ

ՀՀ նախագահի՝ «ՍԴ-ի մասին» օրենքի փոփոխությունները չստորագրելու վերաբերյալ հայտարարությունը «կանաչ լույս է» Արարատ Միրզոյանի համար՝ հերթական անգամ խախտելու Սահմանադրությունը. Արփինե Հովհաննիսյան

Եվ այսպես`

1. «Անհանգստացած են այն լարմամբ, որ կա վարչապետի աշխատակազմի և ՍԴ նախագահության միջև»: Բայց սրանով չի ավարտվում, ասում են`«զսպումներն ու հակակշիռները կենսական դեր ունեն ցանկացած ժողովրդավարական համակարգում»: Սա նշանակում է` «Իշխանության բոլոր ճյուղերը պետք է գործեն իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան եւ հարգեն այն իրենց գործողություններում եւ խոսքերում, ներառյալ՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը։»

Տեսնես` ու՞մ նկատի ունեն, ու տեսնես վերջին անգամ ո՞վ ու ե՞րբ է խախտել այդ սկզբունքը: Հուշեմ` տես Հ1 և վարչապետի էջ:

2. «Մինչ այժմ կառավարությունը և խորհրդարանը պահպանել են իրավիճակի լուծման իրավական ընթացակարգերը: Ավելին, իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողով` Սահմանադրական դատարաննի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու համակարգի վերաբերյալ կարծիք ստանալու համար: Եվրոպական չափանիշներին համապատասխան` Վենետիկի հանձնաժողովը ընդգծել է, որ վաղ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է բացառապես լինի կամավոր սկզբունքով, և այս սկզբունքը անհրաժեշտ է պահպանել»:
Օրենքը ընդունել եք իրավական ճանապարհով, կամավորությունն էլ ապահովել եք բարձր մակարդակով չէ՞:

3. «Մենք արդեն իսկ ընդգծել ենք, քաղաքական դերակատարների կողմից այնպիսի գործողություններից և հայտարարություններից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը, որոնք կարող են ընկալվել որպես ճնշման գործադրում դատական համակարգի վրա»:
Տեսնես ու՞մ նկատի ունեն, տեսնես ո՞վ է ամեն օր այնպիսի հայտարարություններ անում, որոնք ընկալվում են որպես ճնշում դատական համակարգի վրա: Տեսնես ինչու՞ են կրկին նույնը ասում:
Մնացած մասով, որ բարեփոխումներ անհրաժեշտ են, ես ինքս էլ համամիտ եմ: Ուղղակի կարծես «բարեփոխում» բառի ընկալման խնդիր կա»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА