o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ-Ն ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԿԵՂԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔԵՐ

04.02.2020 12:26 ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱԱԾ-Ն ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԿԵՂԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔԵՐ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ զինված ուժերի մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս՝ հրամանատարությանն աջակցելու, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, բացահայտել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 526, մահվան՝ 20 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 346 է, մահվան դեպքերինը՝ 706

Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ թիվ 2 նյարդաբանական բուժմիավորման նյարդաբանական բաժանմունքի ավագ նյարդաբանը, իր ծանոթի նախաձեռնությամբ, 2019թ. ընդգրկված լինելով զորակոչիկների բժշկական հետազոտման, փորձաքննության և բուժման համար ստեղծված հանձնաժողովում, կաշառքի դիմաց կեղծ բժշկական փաստաթղթեր կազմելու և դրանց հիման վրա զինակոչիկների համար պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստանալու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել նշված ծանոթի հետ, այնուհետև նրա օժանդակությամբ 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 4 զորակոչիկների հարազատներից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 8.500 ԱՄՆ դոլարի կաշառք:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ հիշյալ ծանոթը ինչպես վերը նշված, այնպես էլ այլ զորակոչիկների համար պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստանալու և զինծառայողներին ժամկետային զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրելու նպատակով,   վերջիններիս հարազատներից՝ որպես միջնորդ, պատկան մարմիններին կաշառք տալու համար 2019թ. ընթացքում ստացել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 45.000 ԱՄՆ դոլար գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։ Անհերքելի ապացույցների առկայության ներքո կաշառք ստացած հիշյալ պաշտոնատար անձը խոստովանել է կատարած հանցագործությունը։

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում բոլոր հանցադեպերը և կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА