o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐՈՄԵՏՐԻ ՎՐԱ` «ԿԱՐՄԻՐ ՄԱԿԱՐԴԱԿ»

04.02.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐՈՄԵՏՐԻ ՎՐԱ` «ԿԱՐՄԻՐ ՄԱԿԱՐԴԱԿ»

Զարմանալի բաներ են տեղի ունենում իշխող կուսակցությունում եւ ԱԺ-ում: Արարատ Միրզոյանը տեղադրում է հայտարարություն փետրվարի 6-ին արտահերթ նիստ հրավիրելու մասին, իսկ հետո ինքն իր ձեռքով չեղարկում սեփական որոշումը: Այնուամենայնիվ, արտահերթ նիստը օրակարգից չի անհետանում, եւ ԱԺ քննության ներկայացված է նախագիծ, որով ոչնչացվում է ինչպես սահմանադրական օրենքների եւ սահմանադրական փոփոխություններին վերաբերող, այնպես էլ միջազգային պայմանագրերի սահմանադրականությունը ՍԴ-ում ստուգելը:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ԳՈՒՅՔԵՐՆ» ՈՒ «ԱԲՐԱՆՔՆԵՐԸ»

 

ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԻ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ 9-ՐԴ ԱԼԻՔԸ

Այն, որ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ-ի դեմ հարձակումները անձամբ փոքրիկ ֆյուրերիկ Նիկոլի մակարդակով, ինչպես նաեւ նրա թիմակիցների ձայնակցությամբ հասել է ծայրահեղության, անժխտելի է: Եթե ինչ-որ աղջնակ պատգամավորուհիներ, որոնց անուն-ազգանունները քաղաքացուն ոչինչ չեն ասում, հրապարակավ Հրայր Թովմասյանին մեղադրում են իրավական անգրագիտության մեջ, իսկ տարատեսակ, Նարեկ Մալյանի ասած «Սորոսի վաստակները» խորհուրդ են տալիս հեռանալ, թե չէ հետո ավելի վատ կլինի, նշանակում է, որ քայլասերվածների թիմը որոշել է գլխացավից ազատվելու նպատակով կտրել գլուխը: Դրան է ուղղված եւ ծագումնաբանությամբ նույն վատահամբավ «Հայկական ժամանակից» պատգամավոր դարձած Վահագն Հովակիմյանի առաջարկած օրենսդրական փաթեթը, որն առաջարկում է մինչ Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը` նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, դարձնել ոչ պարտադիր, նույնը` հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով: Ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը, որն այժմ պատկանում է հանրապետության նախագահին: Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն անցկացնել Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլեւ արտահերթ նիստերի ընթացքում: Ըստ էության, դրանով փորձ է արվում, շրջանցելով գործող Սահմանադրության նորմերը, լրիվ «ֆուկ» անել Սահմանադրական դատարանի եւ հանրապետության նախագահի ինստիտուտները: Այսինքն` դա ԱԺ-ի ձեռամբ իրականացվելիք հերթական պետական հեղաշրջումն է, որով իրականացվում է սահմանադրական մի շարք ինստիտուտների հանցագործ ճանապարհով ոչնչացում` ամեն ինչ փոխարինելով ԱԺ մեծամասնության եւ վերջինիս ամեն ինչ թելադրող ֆյուրերիկ Նիկոլի դիկտատուրայով: Հենց այս հակապետական լպիրշությունը նկատի ուներ Նիկոլը, երբ Եռաբլուրում լրագրողներին ասաց, որ ՍԴ հարցը «շուտով կհանգուցալուծվի»:

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԻՍ ԽՑԿՈՒՄ ՏՈՏԱԼ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՐԻՑԱ

Փաստացի, Նիկոլը ոչ միայն գնում է հակապետական ծանրագույն հանցագործության, այլեւ ցանկանում է հանցակիցների վերածել եւ իշխող խմբակցության բոլոր 88 պատգամավորներին: Արդյո՞ք այդ մարդիկ գիտակցում են, որ դրանով իրենք իրենց դատապարտում են ծանրագույն քրեական պատասխանատվության, թե՞ միամտորեն հույս ունեն, որ դիկտատուրա ոչ միայն հաստատելը, այլեւ հավերժացնելը ստացվելու է` դա թերեւս կիմանան միայն այդ մանդատավորները, ովքեր նույնիսկ իրար հետ շշուկով շփվելուց են վախենում: Բայց անկախ ամեն ինչից, այս ընթացքը տանում է դեպի քաղաքական հակամարտության ծայրահեղ շիկացում` դեպի «կարմիր մակարդակ»: Ինչո՞ւ է ֆյուրերիկի թիմը գնում այդ քայլերին: Նրանք գիտակցում են, որ ինչքան էլ փորձեն քաղաքացիներին հեքիաթներով կերակրել, թե Ռոբերտ Քոչարյանը Մեղրին էր ծախում, իսկ Սերժ Սարգսյանը` Արցախը յոթ շրջաններով հանդերձ, սակայն ինչ-որ հրաշքով «բարեկիրթ» Ալիեւը 20 տարի շարունակ հրաժարվում էր այդ ճոխ ընծայից, պարզ է, որ Ժնեւում ակնհայտորեն ազգադավ եւ կապիտուլյանտական մի բան է քննարկվել, այն էլ` կոնկրետ փաստաթղթի տեսքով: Չի կարող 11 ժամ լինել զրույց ոչ մի բանի մասին, ու կարծում ենք, որ Դավիթ Շահնազարյանն իրավացի էր` պնդելով, որ այդտեղ քնարկվում են հայերի եւ ազերիների համատեղ բնակեցման կոնկրետ սխեմաներ: Իսկ դա դավաճանության վատագույն տեսակն է, քանզի հայկական եւ թուրքական տարրի համատեղ ապրելը մեր ժողովրդին դատապարտում է անխուսափելի անէացմանը թուրքական տարրի ժողովրդագրական առավել քան բուռն աճի պատճառով: Պարզ է, որ այդպիսի այլանդակություններ ՍԴ-ն չի կարող սահմանադրական ճանաչել, ինչպես նաեւ չի կարող սահմանադրական ճանաչել Ստամբուլյան կոնվենցիան: Եվ այդ հակազգային քայլերից Նիկոլը հրաժարվել չի կարող, քանզի տիկնիկավարների ճնշումը առավել քան մեծ է, եւ հուսահատորեն դիմում են այդ քայլերին` սահմանադրության եւ ընդհանրապես իրավակարգի կատարյալ ոտնահարումով հայությանը փաստի առաջ կանգնեցնել: Իզուր չէ, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում շրջում է թեւավոր խոսք` Նիկոլն այն նարկոզն է, որը կիրառվում է Հայաստանն անդամահատելուց առաջ:

ՍՏՐԿԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Բացառված չէ, որ այս այլանդակ փաթեթը ստորագրելու փոխարեն Արմեն Սարգսյանը դա ուղարկի ՍԴ: Այլապես նա, կոպիտ ասած, կկորցնի իր կարգավիճակի մնացորդները եւ կվերածվի «մեխի գլուխի»: Բայց անգամ եթե ՀՀ նախագահը իրեն այդքան կրավորական ձեւով պահի, ԱԺ «կիսաընդդիմադիր» պատգամավորները պատճառ չունեն դառնալու քայլասերվածների հանցակից: Եվ արդեն 27 պատգամավորով կդիմեն Սահմանադրական դատարան, ընդ որում` դիմողների մեջ կարող են լինել ոչ միայն ԲՀԿ եւ ԼՀԿ պատգամավորներ, այլեւ հենց իշխող խմբակցությունից միգուցե ոմանք պոկվեն: Այսինքն` «բոլոլան» անխուսափելի է: Իսկ քանի որ անկյուն քշված քայլասերվածներից սպասելի է ցանկացած բան, ապա բարձր է հավանականությունը, որ այդ ամենը, մեղմ ասած, խաղաղ չի լինի: Բայց միաժամանակ կա ե՛ւ մթնոլորտի որոշակի փոփոխություն, ե՛ւ արտաքին ազդակներ: Այսպես, դատարանները համարձակվել են, թերի լինելու պատճառաբանությամբ, վերադարձնել Ռուստամ Բադասյանի եւ Արարատ Միրզոյանի հայցադիմումները: Դա հավասարազոր է նրան, որ արդարադատության նախարարին ու ԱԺ նախագահին գործնականում ուղիղ տեքստով ասեն` դուք իրավականորեն անգրագետ եք: Բայց արտաքին ազդակները նույնպես բավականին կոշտ են: ԵԽԽՎ համազեկուցողների գնահատականները, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի պատկերավոր խոսքով նշանակում է, որ ԵԽԽՎ-ն թքեց իշխանությունների երեսին, սակայն նրանք ասացին, թե անձրեւ է գալիս: ԵԽԽՎ գնահատականին հետեւեց եւ Վենետիկյան հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը. «Կցանկանայի հիշեցնել Վենետիկի հանձնաժողովի` 2019 թվականի հոկտեմբերին ընդունած եզրակացությունում նշվող առաջարկությունների մասին առ այն, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է շարունակի իրապես կամավոր լինել, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա եւ պետք է այնպես մշակվի, որ չազդի դիտարկվելիք գործերի արդյունքի վրա: Վերջին հանրային հայտարարությունները եւ գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին եւ չեն նպաստի իրավիճակի սրումից խուսափելուն: Ժողովրդավարական մշակույթը եւ հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն եւ փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջեւ: Կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն դրսեւորել եւ խուսափել այս մտահոգիչ իրավիճակի սրումից` ապահովելու համար Հայաստանում սահմանադրության նորմալ գործունեությունը»: Արփինե Հովհաննիսյանի պատկերավոր խոսքով էլ. «Կամաց կամաց մոտենում ենք հայտարարությունների այնպիսի կոշտության, որ սովորաբար գործածվել է Ադրբեջանի հանդեպ: ՍԴ լիազորությունների յուրացման նախագիծը հերոսաբար ավարտեք ու կստանաք նաեւ դա»:

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

ՆԻԿՈԼԻ ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ՎԱԽԵՐԸ

ՔՊ կուսակցության վերջերս տեղի ունեցած նիստերից մեկի ժամանակ, որին ներկա էր «ժողվարչապետ» Փաշինյանը, գրասենյակի շենքը հսկողության տակ էին վերցրել դիմակավորված դիպուկահարները: Համապատասխան տեսագրությունը արդեն շրջանառվում է համացանցում: Նման է, որ Նիկոլը վախենալու շատ պատճառներ ունի: Վախենում է արտաքին ուժերից, վախենում է Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից, վախենում է արցախցիներից, վախենում է պետական ծառայողներից, ԱԱԾ-ից ու բանակից, եւ դեռ շատ-շատերից է վախենում: Եվ չար լեզուներն ասում են, որ «Հայկական ժամանակի» անստորագիր հոդվածները հենց նրա գրչին են պատկանում: Երեւի թե, հենց Հրայր Թովմասյանից վերցրած գրչով էլ գրում է: «Տրամաբանորեն մարդ իր հակառակորդի կողմից նետված մարտահրավերին արձագանքում ու հակադարձում է այն դեպքում, երբ դա լուրջ է ընդունում ու դրա կողմից վտանգ է զգում: Նույն տրամաբանության շրջանակներում կարելի է արձանագրել, որ «Կոնսենսուս մինուս 95 տոկոս» խորագրով «Հայկական ժամանակ»-ի կամ ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանի հոդվածը մեկ անգամ եւս հաստատում է այն փաստը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած «Կոնսենսուս մինուս մեկը» ոչ միայն պիտի համարել կայացած, այլ այդ կապակցությամբ իշխանությունների կողմից զգացվող վտանգն այնքան լուրջ է, որ Նիկոլ Փաշինյանին մղում է գրել հոդված ու ակամայից հեղափոխությունների մասին կատարել այնպիսի արձանագրումներ, որոնց ընդմիջումից կարելի է հետաքրքիր եզրակացություններ անել իր միջոցով 2018 թվականին իրականացված «թավշյա իշխանափոխության» մասին»,- այս մասին գրում է ամերկաբնակ քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Հոդվածում ակնարկ է կատարվել այն կետին, որ «մեր տիպի» երկրներում իշխանությունները տեղի են ունենում հասարակության «5 տոկոս» վերնախավում, որի մեջ են մտնում «քաղաքական կուսակցությունների ղեկավարները (անկախ նրանից` իշխանամե՞տ են, թե` ընդդիմադիր), օլիգարխներն ու խոշոր գործարարները, միջինից բարձր օղակների պետական չինովնիկները, քրեական աշխարհի «գեներալները», լրատվամիջոցների ղեկավարները, շոու-բիզնեսի շատից-քչից հայտնի դեմքերը եւ այլն» եւ ընդհանրապես` «որոշ դերաբաշխումներ լինում են, բայց մեծ հաշվով` այդ 5 տոկոսի կյանքում շատ բան չի փոխվում»: Իհարկե, հոդվածագիրը փորձ է անում ապացուցել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը տեղի է ունեցել «բոլորովին այլ տրամաբանությամբ», սակայն անցած շուրջ 1,5 տարվա զարգացումներին, հատկապես ինձ պես` արտասահմանից հետեւող ցանկացած անաչառ դիտորդ կարող է վկայել, որ առանց որեւէ կասկածի, Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունն էլ, որպես օրենք տեղավորվում է «մեր տիպի» երկրներում տեղի ունեցող իշխանափոխությունների ձեւաչափում ու չնայած որոշ դերաբաշխումներին, մեծ հաշվով` այդ 5 տոկոսի կյանքում շատ բան էլ չի փոխվել:… Հոդվածն, ի դեպ, ավարտում է Հայաստանի հասարակության 95 տոկոսի ներսում վերը նշված «5 տոկոս»-ի դեմ կոնսենսուս ապահովելու կոչով: Դա տրամաբանորեն հաստատում է այն փաստը, որ այսօր նման կոնսենսուս գոյություն չունի, ինչը կարելի է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի անկման մասին կողմնակի խոստովանություն համարել»:

ԱՆՃԱՐԱԿ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Դե ինչ, Նիկոլը հասկացավ, որ զանգվածների աջակցությունից իսպառ զուրկ է: Իսկ վերնախավային խաղերում զրո շանսեր ունի` հաղթելու քաղաքական գրոսմայստերներին: Անգամ, եթե փորձի շախմատի տախտակը նրանց գլխին զարկել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА