o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅԺՄ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾ». ՓԱՍՏԱԲԱՆ

04.02.2020 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՅԺՄ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾ». ՓԱՍՏԱԲԱՆ

Երեկ «ԱԶԴԱԿ» ակումբում «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ խոսեց գեներալ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ գործից: Նա նշեց.

Երաժշտական կորոնադադար Արսեն Գրիգորյանից (տեսանյութ)

 

- Փաստում եմ հետեւյալը, որ Գրիգորյանի հիվանդությունները վատթարացել են անմարդկային վերաբերմունքի հետեւանքով, եւ եթե սրան ականջալուր չլինի բարձր իշխանությունը, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է վերջինիս վրա: Շուրջ երկու տարի է, ինչ փաստաբանները բարձրաձայնում են, որ անձի հիվանդությունները գնալով շատանում են եւ վատթարանում՝ կալանքի պատճառով: Ինչ արեց պետական լիազոր մարմինը, մասնավորապես՝ դատարանը. ստեղծեցին միջգերատեսչական հանձնաժողով, որը փաստեց հետեւյալը, որ, այո, Գրիգորյանի հիվանդությունները կալանքը կրելու ժամանակ վատթարացել են, կյանքին կարող է վտանգ սպառնալ, բայց այս հիվանդություններով հանդերձ՝ անձը կարող է շարունակել կրել կալանքը: Նրան տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ ելնելով առողջական բացասական վիճակից: Մենք` իրավապաշտպաններս, ասում ենք, որ նման հիվանդություններ ունեցող մարդը չի կարող իր բուժումը ստանալ Հայաստանում: Մեկ օր, մեկ ամիս շուտ նա պետք է գնա այն երկրի հիվանդանոցը, որտեղ նա դեռ 20 տարի առաջ բուժվել է: Այդ հիվանդանոցի բժիշկներն ասել են, որ հայաստանյան կլինիկաներում չի կարող այս հիվանդության բուժումը մաքսիմալ լինել: Նա այստեղ ստանում էր ինսուլին, իսկ տարիներ առաջ դրսի հիվանդանոցում նրան ազատել էին դրա կախվածությունից: Այդ ամենի արդյունքում այժմ Մանվել Գրիգորյանը դարձել է անդամալույծ, ոտքերը անզգայացել են, նա 24 ժամյա ռեժիմով արհեստական թթվածնի տակ է: Եթե շուտափույթ միջոցներ չձեռնարկեն, ապա սա կդառնա դասական խոշտանգում նրա նկատմամբ:

Աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ են սահմանվել

- Կա դատական որոշում, որ վերջինս չի կարող բացակայել երկրից, դուք հիմա ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Օրենքը դա թույլ է տալիս, եւ եթե մի փոքր օբյեկտիվ արդարադատություն իրականացվի, հնարավորություն՝ մեկնի, բուժում ստանա եւ վերադառնա: Այլ խնդիր է, որ Մանվել Գրիգորյանի գործով տեղի է ունենում ընտրովի արդարադատություն:

- Գրիգորյանը, ինչպես կալանքի ժամանակ, հիմա էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ի՞նչ փոփոխություն կա այս պահին:

ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՊԵՏՔ Է ՕՊԵՐԱՏԻՎ ԿԵՐՊՈՎ ԴՆԻ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ

- Թոքի մեջ կա գոյացություն, որը նշանակում է թոքի ինֆարկտ, որը հետագայում կարող է անկանխատեսելի հետեւանքների բերել: Խնդիրն այն չէ, որ մենք դժգոհ ենք այստեղի բուժումից, խնդիրն այն է, որ այս երկու տարվա ընթացքում անձը դարձավ անդամալույծ, եւ հայաստանյան բժշկությունն անզոր է, որ կարողանա ոչ թե լավացնի, այլ գոնե՝ կանխի հիվանդությունների վատթարացումը:

«ԵՍ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՍԱ ԱՐՀԵՍՏԱԾԻՆ ՎԻՐՈՒՍ Է»

- Լուրեր էին պտտվում, որ Գրիգորյանին փորձել են տուն տանել, անգամ` օդանավակայանում են տեսել: Կա՞ նման բան:

- Ոչ, ես հերքում եմ պաշտոնապես:

 Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА