o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻՑ «ՌԵԿՈՐԴԱԿԻՐ» ՍԱՐՔԵԼՆ ԱՆՀՈՒՅՍ ԳՈՐԾ Է

04.02.2020 22:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԻՑ «ՌԵԿՈՐԴԱԿԻՐ» ՍԱՐՔԵԼՆ ԱՆՀՈՒՅՍ ԳՈՐԾ Է

Վերջապես մեկը չկա՞ վարչապետ Փաշինյանի կողքին, որ գոնե մեկ-մեկ հուշի՝ եթե ուզում ես մեծ-մեծ խոսել, այն էլ՝ հազար ու մի չափման եւ ստուգման միջոց ունեցող տնտեսության մասին, գոնե խելամիտ մեկին դիմիր, որ այնպես դզի ու փչի ներկայացրածդ թվերը, որ անլուրջ չդառնան: Իսկ նման դզող-փչողի կարիք Փաշինյանն հերթական ֆեյսբուքյան գլուխգործոցից առաջ առանձնահատուկ կերպով ուներ:

Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե

 

Այսպես, մեկնաբանելով օրերս վիճակագիրների ներկայացրած՝ անցած տարվա մակրոտնտեսության վերաբերյալ տվյալները, Փաշինյանը հայտարարեց.

«Վիճակագրության կոմիտեն հրապարակեց նաեւ 2019-ի տարեկան Տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 107.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:

ԱՄԵՆ ԻՆՉ ԳՆՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

- Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով,

- Շինարարության ծավալն ավելացել է 4.6%-ով,

- Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4.2%-ով,

- Առեւտրի շրջանառությունն ավելացել է 8.9%-ով,

- Ծառայությունների ծավալն աճել է 15%-ով:

- Ներմուծման աճը կազմել է 10.8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9.4%-ով:

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 4 ՏՈԿՈՍՈՎ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ»

Անկեղծ ասած՝ այս տվյալների արդյունքներով 2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունեմ: Ցուցանիշը կհրապարակվի փետրվարին»:

Պահո, եթե դեռ հաստատ չգիտի անցած տարվա ՀՆԱ-ի աճը, տեսնես ինչպե՞ս էր ամանորյա ելույթին հայտարարում, թե մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Վրաստանից անցել ենք: Բայց դա էլ մի կողմ. Այն, որ հայաստանյան վիճակագրությունն անցել է ամեն մի չափ ու սահմանը կորցրած մանիպուլյացիաների, ավելի ճիշտ՝ փաշինյանական «անկախ» դատարանների օրինակով նստած սպասում են, թե ինչ թվեր կհնչեցնեն վերեւներից, որ վիճակագրություն դարձնեն, դժվար չէ հիմնավորել: Բայց այս անգամ խոսքն այդ մասին էլ չէ: Պարզապես Փաշինյանին այդքան ոգեւորած ցուցանիշներին զուգահեռ ներկայացնենք այն պատկերը, որ կար մինչ նրա իշխանության գալը՝ 2017թ.-ին:

Առանց Ռուսաստանի շուկայի՝ Հայաստանին բավական բարդ կլինի. Աշոտ Թավադյան

- Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 12,6%-ով,

- Շինարարության ծավալն ավելացել է 2,2%-ով,

- Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 3%-ով,

- Առեւտրի շրջանառությունն ավելացել է 14,0%-ով,

- Ծառայությունների ծավալն աճել է 14,4%-ով:

- Ներմուծման աճը կազմել է 27,8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 25,2%-ով:

​​​​​​​«Գյուղատնտեսությունը 4 տոկոսով անկում է ապրել» (Տեսանյութ)

Այսպիսով, 2017թ.-ին՝ 2019թ. համեմատ միայն շինարարության աճն է մոտ կրկնակի՝ 2,4 տոկոսային կետով պակաս եղել: Սակայն շինարարությունը ծավալային առումով տնտեսության առաջնային ուղղություններից չէ, եւ այդ տարբերությունը քիչ է ազդում վերջնարդյունքի վրա: Ծառայությունների աճը այդ նույն տարիներին համադրելի է՝ մի փոքր՝ 0,6 տոկոսային կետով փաշինյանական 2019թ.-ի օգտին: Սակայն դա էլ էական չէ, հաշվի առնելով, որ ծառայությունների ոլորտը երրորդն է տնտեսական ուղղությունների մեջ: Առաջինը, ըստ վիճակագրության, առեւտրաշրջանառությունն է, որտեղ նիկոլյան 8,9 տոկոսի դիմաց 2017թ.-ին ունեինք 14 տոկոս: Ընդ որում, այստեղ պետք է հաշվի առնենք նաեւ անցած տարվա ավտոմեքենաների աննախադեպ ներկրումը, որն ազդեց ինչպես ներմուծման ցուցանիշների, այնպես էլ ներքին առեւտրաշրջանառության վրա: Հետո արդյունաբերությունն է, որտեղ նիկոլյան 9 տոկոսի փոխարեն 2017թ.-ին կար 12,6 տոկոս, այսինքն՝ 1/3-ով բարձր աճ: Գյուղատնտեսությունում Փաշինյանն ունեցել է 4,2 տոկոս անկում, որը 2017թ.-ին 3 տոկոս էր: Վերջապես, արտաքին առեւտրի ուղղությամբ անցած տարվա ցուցանիշները որեւէ համեմատության մեջ չեն կարող մտնել 2017թ. թվերի հետ: Ու այսքանից զատ, Նիկոլը երեւի «մոռացել» է որոշ թվեր ներկայացնել: Օրինակ, որ կա էլեկտրաէներգիայի արտադրության 1,9 տոկոս անկում. երեւի այն պատճառով, որ միայն այս թիվը արդեն իսկ խորը կասկածի տակ է դնում, օրինակ, արդյունաբերության 9 տոկոս աճը: Բայց դա էլ մի կողմ այդ անկման փոխարեն 2017թ.-ին ունեցել ենք 6,1 տոկոս աճ: Արդյունքում, անգամ մակրոտնտեսությունից որեւէ պատկերացում չունեցողն այս թվերը համեմատելով, կգա միանշանակ եզրակացության՝ 2017թ.-ն ունեցել ենք անհամեմատ ավելի լավ ցուցանիշներ՝ 2019թ. համեմատ: Բայց երեւում է, որ մեր վիճակագիրները ոչ թե պարզապես իրենց մակրոտնտեսությունից որեւէ պատկերացում չունեցողներ են համարում, այլ՝ մակրոտնտեսությունը «քանդակողներ»: Այն պարզ պատճառով, որ 2017թ.-ին անհամեմատ ավելի լավ ցուցանիշների պարագայում տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.7% էր, իսկ ահա 2019թ.-ին ներկայացրել են 7,8 տոկոս: Ու ինչո՞ւ հենց 7,8, որ Նիկոլն այսօր իրեն ռեկորդակի՞ր ներկայացներ: Լավ, անգամ այսքանից հետո երկրի վարչապետը գոնե չի՞ պատկերացնում, որ տնտեսական ակտիվության ցուցանիշ կոչվածը թեեւ պայմանական, ոչինչ չասող, ցանկացած մանիպուլյացիայի ենթակա գնահատական է, բայց մեկ առանձնահատկությամբ՝ այն միշտ ՀՆԱ-ից մեծ է լինում: Այսինքն, այդ 7,8 տոկոսը չի կարող դառնալ 8 տոկոս ՀՆԱ-ի աճ: Համեմատության համար նշենք, որ 2017թ.-ի հիշատակված էապես բարձր դինամիկայի եւ 7,7 տոկոս ՏԱՑ-ի պարագայում ունեցել ենք ՀՆԱ-ի 7,5 տոկոս աճ: Բայց նաեւ ընդգծենք, որ Նիկոլին իշխանությունը հանձնվել է 2018թ. առաջին եռամսյակի պաշտոնական 9,9 տոկոս ՀՆԱ-ի աճով: Այսինքն, եթե անգամ վիճակագիրները վերջում Նիկոլի «թանկ խաթեր համար» հաստատեն նրա երազանքների 8 տոկոսանոց աճը, մեկ է, դա ռեկորդ չի լինի: Բայց ամենագլխավորը. եթե հիմա Նիկոլը «ռեկորդային պայքարի» մեջ է մտնում նախկին կառավարության տնտեսական ցուցանիշների հետ, այսինքն՝ երազանքը նախկիններից թեկուզեւ 0,1 տոկոսային կետով առաջ անցնելն է, մի՞թե նա դա էր խոստանում, երբ «հեղափոխություն» էր անում: Երեկ էլ հերթական գրառումն արեց. «Պիտի բոլորով աշխատենք, որ 2020 թվականին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ»: 8-9 տոկո՞ս՝ 2017թ.-ի 7.5 եւ 2018թ. առաջին ամիսների 9.9 տոկոսի դիմաց: Բայց չէ՞ որ նրա խոստացածը թռիչքն էր, ու հիմա, երբ երկու տարի է՝ կառավարում է, դեռ անգամ նախկին կառավարության ցուցանիշներին հասնել չի կարողանում: Ու սա, կրկնենք, վիճակագիրների ամեն տրամաբանությունից դուրս «նկարներով»: Վերջապես, ասենք այդ 8-9 տոկոս երազանքն էլ իրականություն դառնա, դա՞ է թռիչքը, դրանո՞վ է երկրի վիճակը կարգավորվելու: Չէ, 8-9 տոկոսը երբեմնի խոստումներից հրաժարվել է նշանակում:

ՀՀ-ի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր. Փաշինյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА