o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ПРЕЗИДЕНТ СПИТ - СЛУЖБА ИДЁТ? ՏՀԱՃ ՀԱՐՑԵՐ ԺՊՏԵՐԵՍԻԿԻՆ ԵՎ ՖՅՈՒՐԵՐԻԿԻՆ

05.02.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ПРЕЗИДЕНТ СПИТ - СЛУЖБА ИДЁТ?  ՏՀԱՃ ՀԱՐՑԵՐ ԺՊՏԵՐԵՍԻԿԻՆ ԵՎ ՖՅՈՒՐԵՐԻԿԻՆ

Մինչ պատասխանատու քաղաքացիները սպասում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը վերջապես կկատարի  իր` սահմանադրության երաշխավորի պարտավորությունները, նա անցկացրեց առաջին աշխատանքային հանդիպումը Նիկոլի հետ: Հանդիպման արձանագրային մասը հիմնականում «ջան-ջիգյար» է, բացի այն փաստի արձանագրումից, որ քննարկելու են ֆյուրերիկի ասած «սահմանադրական ճգնաժամը»:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ԳՈՒՅՔԵՐՆ» ՈՒ «ԱԲՐԱՆՔՆԵՐԸ»

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐԻ ԳԱՐՇԱՀՈՏԸ

Սակայն Բաղրամյան 26-ի մոտ տեղի ունեցավ եւ ժպտերեսիկի տրամադրությանը ոչ այնքան բարենպաստող իրադարձություն` «Ադեկվադի» տղաները տակառներով նավթ էին բերել: «Բաց աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ նախագահ եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանը փայ ունի Ադրբեջանի գազային եւ նավթային ենթակառուցվածքներում: Այդ մարդու անձնական ֆինանսական շահերը բախվում են հայկական պետությունների ազգային անվտանգության շահերին,- լրագրողներին ասաց «Ադեկվադի» հիմնադիր Արթուր Դանիելյանը: Նրա խոսքով` իրենք ուզում են հանդիպել նախագահի հետ, որպեսզի քննարկեն այդ ենթակառուցվածքներից հրաժարվելու հարցը. «Ո՞նց մեր հարցի պատասխանը ստանանք, արդյոք այդ մարդը պատրա՞ստ է գոնե քննարկել Ադրբեջանից ստացող իր գումարներից հրաժարվի, մենք ինչ-որ ձեւ փոխհատուցենք դա»:

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԻՍ ԽՑԿՈՒՄ ՏՈՏԱԼ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՐԻՑԱ

Խոսելով Ադրբեջանից ստացվող գումարների մասին` ակնհայտորեն նկատի ունեն Արմեն Սարգսյանի սերտ կապերը ոչ միայն բրիտանական թագավորական ընտանիքի, այլեւ Ադրբեջանում գործող «Բրիթիշ Պետրոլիումի» հետ: Եվ իզուր տեղը չէ, որ նրան հիշեցնում են ոչ այնքան գեղեցիկ իրողությունը: Երբ ամեն օր համացանցի խորքերից պեղվում են փաստեր, թե ինչպիսի կապեր ու ադրբեջանասիրության եւ թրքասիրության երդումներ են տալիս Նիկոլի քայլասերված ջահելներից շատերը, երբ հիշատակվում են Էրդողանի ու Ալիեւի գործնական շփումները Սորոսի հետ, երբ Նիկոլն ու նրա արբանյակները անհամոզիչ լոլո են կարդում` իբր Ժնեւում փաստաթուղթ չի քննարկվել, իսկ տեղյակ մարդիկ, զորօրինակ, Դավիթ Շահնազարյանը պնդում են, որ այդ 11 ժամվա ընթացքում արդեն դետալներով քննարկվել է հայերի ու ազերիների համատեղ բնակվելու խնդիրը...

ՍՏՐԿԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Պարզ է, որ ամենեւին էլ հենց այնպես չէ, որ ժպտերեսիկին հիշեցվում է անձնական նավթադոլարների մասին: Եվ հենց այնպես չէ, որ ՀՀԿ առանցքային դեմքերը, զորօրինակ, Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը, հրապարակավ ասում են, որ փոշմանել են Արմեն Սարգսյանին ձայն տալու համար: Այդ ամենը դեղին քարտ է, որը կարող է տհաճագույն շարունակություն ունենալ...

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

«ՁԵՐ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԴՄ-Ն ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԽՓԵԼՈՒ»

Շատերը կարծում էին, որ ավելի էժանագին արարք, քան Հրայր Թովմասյանի գրչի շուրջ սարքած գարշելի կլյաուզան, դժվար է պատկերացնել` անգամ Նիկոլից: Սակայն ֆյուրերիկը նոր ռեկորդ խփեցզորամասից արձակում ստացած որդու եւ ընտանիքի այլ անդամների հետ ճաշելով Քարվաճառում գտնվող Արշակ Զաքարյանի «Արի ռեզորթ» ռեստորանային համալիրում, Նիկոլը վերջում ՀԴՄ կտրոնի համար զզվելի ներկայացում սարքեց եւ հարկայինին քսի տվեց ռեստորանատիրոջ վրա: Դա այն անվայել բանն է, որի անողներին ժողովուրդը սովորաբար կոչում է «անաղուհաց քրդի շուն»: Սակայն անձամբ այդպիսի ստորություն անելով` Նիկոլը ոչ միայն փորձում է ուշադրություն շեղել արցախադավության եւ սահմանադրական կարգի իսպառ ոչնչացման գործընթացներից, այլեւ դրանով փորձ է անում անձամբ Արցախի տարածքում «ոտ պնդացնել» եւ հրամաններ բաժանել տեղի իշխանություններին...

ԱՆՃԱՐԱԿ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Բայց Սահմանադրական դատարանի եւ ՀՀ նախագահի ինստիտուտները ոչնչացնելուն միտված քայլերին ԵԽԽՎ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահի առավել քան բացասական արձագանքները հուշում են, որ այդ պատառն անմարսելի է: Քայլասերված պաշտոնյաները դրան պատասխանում են ողորմելի փորձերով` այդ միջազգային կառույցների ապտակները ներկայացնել որպես գովասանք, եւ միաժամանակ բլթացնում են այնպիսի բաներ, որ ակամա հարց է ծագում` լավ, սրանց մեջ գոնե վարորդական իրավունքի համար «փսիխո» հանած մարդիկ կա՞ն: Այսպես, Ալեն Սիմոնյանը ոչ ավել-ոչ պակաս հայտարարեց, որ Հայաստանի ներսում եւ դրսում կան «պարտիզանական խմբեր». «Հայաստանում հիմա մենք ունենք խմբակներ, որոնց հարցը պետք է շուտափույթ լուծենք: Ես պատասխանատու եմ ՀՀ քաղաքացիների առջեւ: ՀՀ քաղաքացիները մեզանից պահանջում են, որ ՀՀ-ում դատական համակարգի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի խմբակների հարցը լուծվի: Ես պարտավոր եմ այդ հարցը լուծել»:

«ԵՐԿԻՐ-ՊԱՐԵՏԱՏՈՒՆ»... ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ

Իսկ մասնագիտությամբ փաստաբան, պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ ՍԴ դատավորների վերաբերյալ ճնշումների առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի նախագահի մտահոգություններին արձագանքում է այսպես. «Եթե պարոն Բուքիքիոն ունի փաստեր, որ կան անձնական ճնշումներ, դա քրեորեն պատժելի արարք է, պետք է դիմի իրավապահ մարմիններին` ասի, որ ես նման տվյալներ ունեմ»:  

ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՄԲ

Ի դեպ, այդ ամենին Նիկոլը ավելացրեց եւս մեկ «մասկի-շոու»` Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ: Երեք միավոր օրինական զենք ունեցողի մոտ ոստիկանները ապօրինի զենք էին փնտրում: Լրագրողի հարցին, թե ի՞նչ վտանգ կարող է ինքը ներկայացնել իշխանության համար, Հայրապետյանն ասաց. «Այ էդ մարդուն դիմեք, Նիկոլիկին»: Նա նաեւ խոստացավ, որ ժամանակի ընթացքում քայլասերվածներին ոչ միայն ասֆալտին կփռի, այլեւ ոտքերը կսրբի նրանց վրա, եւ մատնանշեց, որ ավելի վաղ նույն ձեւի կոպտությամբ քաղաքացիական հայտնի դեմքերին ձերբակալելը վախեցնելու նպատակ ուներ, բայց Նիկոլից վախեցող չկա: Իսկ իր նկատմամբ տեղի ունեցածը նա բացատրեց այսպես. «Բա էս շոուն ո՞վ անի, բա ի՞նչ նկարեն ու տանեն Նիկոլին ցույց տան: Բա պիտի նկարեն, տանեն Նիկոլին ցույց տան` տեսեք Հայրապետյանին կանդալներով բերեցինք... Մի հատ ռեմբո էին բերել, ասում էր` ոտդ ոտիդ մի գցի, մեզ վիրավորում ես. ու տենց ուզում էր մեզ վախացներ իր վախեցած հալով: Ես բառեր էլ չեմ գտնում էդ մարդուն ասեմ, թե գիշերը քնում` ինչ է մտածում»:

«ԱՅՈ»-Ն ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Կարճ ասած` Ռուբեն Հայրապետյանն արձանագրեց, որ ֆյուրերիկը «վախ բռնողի» կարիք ունի: Բայց կարծում ենք, որ այդ դժբախտին էլ «վախ բռնողն» էլ չի օգնի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА