o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է»

05.02.2020 20:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է»

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ ՍՈՒՐԵՆ ՊԱՐՍՅԱՆԸ, վկայակոչելով Վիճակագրական կոմիտեի տվյալները, պնդում է, որ 2019-ի ավարտին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 4.2% նվազում է գրանցվել:

«Մեզ մոտ ամեն ինչ գլխիվայր է». ՊԵԿ-ի նոր գաղափարը

Սա նշանակում է, որ գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականությունը ձախողվել է: 2019-ին թերակատարվել են կամ ձախողվել են գյուղատնտեսության ոլորտի բոլոր ծրագրերը, եւ այն պատճառաբանությունը, որ նախկինում թվերը նկարված են եղել, հիմա չեն նկարվում, իրականությանը չի համապատասխանում: Խաղողն են բերում որպես պատճառաբանություն, բայց այն մթերվել է այնքան, որքան նախորդ տարիներին, կտրուկ փոփոխություն չի եղել, անասնապահության ոլորտում գլխաքանակի կրճատում ունենք, բուսաբուծության ոլորտում խնդիրներ ունենք, որոնք հստակ են, չափելի ու գնահատելի:

ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА