o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՐՈԼԻՆԳԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ ԵԽԽՎ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻՆ»

05.02.2020 21:00 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՐՈԼԻՆԳԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ ԵԽԽՎ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻՆ»

Իշխանությունը հերթական ապտակը ստացավ եվրոպացի գործընկերներից: Սակայն այն, որպես զգուշացում ընդունելու փոխարեն, վերջիններս համարում են, որ ապտակն իրենց ուղղված չէր, թեպետ ապտակի հետքերն ու ցավը մնացին հենց իրենց դեմքին: Ազգային ժողովում թեժ քննարկման առարկա է դարձել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների  եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը` Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին պարզեցինք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ տեսակետը:

«Օրենքի նախագիծը մշակել են մարդիկ, որոնք զերծ չեն մնում ատելության խոսքից»

 

«ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՂՂԱԿԻ ՁԵՌՔ ԵՆ ԱՌՆՈՒՄ»

Պարոն Մարուքյան, ըստ Ձեզ, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարություններից իրականում ո՞վ պետք է մտահոգվեր:

Կարծում եմ` երկու հայտարարություններն էլ ուղղված են իշխանություններին, եւ երկուսն էլ  որոշակի կոչ են պարունակում տարբեր առումներով: Առաջին կոչը վերաբերում է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու համակարգին, որ իրենց կողմից եղել են խորհրդատվություններ, որոնք պետք է պահպանել: Եվ երկրորդ կոչը վերաբերում է այն լարմանը, որը, բնականաբար, երկու հայտարարությունների դեպքում էլ իշխանությունների կողմից սխալ են մեկնաբանվում: Այսինքն` մեկնաբանվում են հօգուտ իրենց:

«Հայտնի չէ, թե ինչպես է իշխանությունը պատրաստվում մոտենալ հայ-թուրքական հարաբերություններին»

Ըստ էության, իշխանությունն ասում է, որ ողջունում են այդ հայտարարությունը: Ինչպե՞ս կբացատրեք:

Դրանով ուզում են ծածկել մտահոգություների այդ ամբողջ հատվածը, եւ այս առումով սա պետք է անվանեմ թրոլինգ: Բարձր մակարդակով իշխանությունները թրոլինգի են ենթարկում ԵԽԽՎ համազեկուցողներին, այնուհետեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահին: Այսինքն` այդ մարդկանց ուղղակի ձեռք են առնում: Եվ ինչու են ձեռք առնում, որովհետեւ եթե համեմատեք, թե նախկինում այսպիսի հայտարարություններն ինչպես են ընկալվել, դա էլ պարզ կլինի:

Էդմոն Մարուքյանը դժգոհ է լրագրողներից, բայց ոչ տրանսգենդերի ԱԺ ելույթից

 

«ԱՆՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ Է ԲՈՒՔԻՔԻՈՆ ՎԵՆԵՏԻԿԻՑ ԱՍԵ՞Ր»

Կբացե՞ք փակագծերը:

Որովհետեւ իշխանությունը լեգիտիմ իշխանություն է, ինքը որեւէ բանով կաշկանդված չէ եւ ցույց է տալիս, թե ես լեգիտիմ իշխանություն եմ ու թքած ունեմ ձեր հայտարարության վրա, մոտավորապես այդպես եմ ընկալում: Նախկին իշխանությունները, օրինակ, վախենում էին նման հայտարարություններից, փորձում էին ինչ-որ շտկումներ անել: Իսկ այս իշխանություններն ուղղակի թրոլինգ են անում, ձեռք են առնում այդ մարդկանց: Եվ ասեմ, որ այդ մարդիկ էլ են մեղավոր, որ իրենց ձեռք են առնում, որովհետեւ եթե հայտարարություններում հնարավորություն կա` դրանք տարբեր ձեւերով մեկնաբանելու, ուրեմն` միգուցե ճիշտ են անում մեր գործընկերները, որ ձեռք են առնում բարձր մակարդակով: Չգիտեմ, բայց սա իրենց պրոբլեմն է, թող իրար հետ քննարկեն, տեսնեն, թե ով է ճիշտը: Որպես քաղաքական մարդ` ընկալում եմ հետեւյալ կերպ, որ իշխանությանն ասում են, որ այն գործողությունները, որոնք դուք կիրառում եք, իսկ դրանք գործողությունների շարան են, մի՛ արեք, որովհետեւ դրանով լարվածություն եք ստեղծում երկու իշխանության թեւերի միջեւ: Ավելին` դա հակասում է նաեւ նախկինում մեր տված խորհուրդներին` ՍԴ դատավորների կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգի վերաբերյալ: Բայց իրենք այս կոչը մեկնաբանում են, որ այն ուղղված է Հրայր Թովմասյանին, թե` խելոք մնա, դու համը հանում ես արդեն, ոնց որ շատ ես էդտեղ բզբզում: Այսքան ժամանակ, որ մենք ծախսում ենք այս թեմայի վրա, ընդհանրապես` սրա կարիքը չէր էլ լինելու: Բայց իշխանությունը ունի մի հատ մեծ «շնորհք»` անիմաստ տեղը, ինչ-որ անկապ վատ ռեյտինգով, ցածր վստահություն ունեցող որեւէ մեկին դարձնում է հերոս: Եվ սրանք այդ հերոսացման արդյունքներն են: Ըստ իս, նորից եմ կրկնում` հայտարաոթյուններն ուղղված են իշխանություններին, որպեսզի իրենց գործողությունները համապատասխանեցնեն իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության չափանիշներին:

«ԵԹԵ ԴՈՒՔ ՉԳԻՏԵՔ, ՊԵՏՔ Է ՀԱՐՑՆԵՆՔ ՁԵՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ, ԲԱ ԴՈՒՔ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՔ ԸՆՏՐՎԵԼ»

Իսկ եթե` ոչ, ապա ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ:

Վաղը այս հայտարարությունները դառնալու են զեկույց` ԵԽԽՎ համազեկուցողների ձեռքին:Ինչպես ասացի, այս հայտարարություններն ուղղակի կոչեր են, եւ եթե կոչին իշխանությունը չի արձագանքում, այն հետո դառնում է զեկույց: Այսինքն` Հայաստանի վերաբերյալ զեկույցների մեջ են սրանք ներառվելու: Եվ այդ ժամանակ էլ պետք է Հայաստանի պատվիրակությունները գնան տարբեր հարթակներում պայքարեն, որ մեր զեկույցներում նման բաներ չգրվեն: Ավելին` երբ մեր զեկույցներում նման բաներ են գրվում, դրանք շահարկվում եւ օգտագործվում է Ադրբեջանի կողմից: Մենք հազար անգամ ասել ենք, որ պետք է շատ զգույշ լինենք, մինչեւ այս մարդկանց հայտարարությունները, հազար հարցազրույցով ասել ենք` մի՛ արեք այսպիսի բաներ, ո՞վ է ուշադրություն դարձրել: Անպայման պետք է Բուքիքիոն Վենետիկից ասե՞ր: Չէ՞ որ մենք ավելի վաղ ասել էինք` մի՛ արեք, այստեղ զգո՛ւյշ եղեք, չի՛ կարելի, այնտեղ սահմանն անցնում եք, բայց պարզ է` լսող չկար:

ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴՈՎ «ՄԵՂՔԵՐԻՆ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ»

 

«ԱՅՍ ՊՐՈԲԼԵՄԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՈՒՄ Է ԽՈՐԱՑՄԱՆ»

Պարոն Մարուքյան, անակնկա՞լ էին Ձեզ համար վերոնշյալ երկու հայտարարությունները, թե՞ այդ մասին արդեն իսկ ակնարկել էին ԵԽԽՎ նիստերի ժամանակ:

Մենք հանդիպում ենք ունեցել, խոսել ենք բազմաթիվ թեմաներից, բայց այդ հայտարարության մասին ոչինչ չի ասվել մեզ: Այս առումով` անակնկալ է եղել: Եվ հանդիպումից մեկ, թե երկու օր հետո այս հայտարարությունը տարածվել է: Այսինքն` իրենք ծպտուն չհանեցին, ոչինչ չասացին, հետո այս հայտարարությունն արեցին, եւ մենք զարմացած էինք, որ հանդիպման ժամանակ իրենք ոչինչ չասացին այդ մասով:

«Որեւէ մեկին չենք պարտադրելու ու ասենք` ռեյտինգայինով պետք է առաջնորդվես»

Ի՞նչ կասեք ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին որոշման մասին, որտեղ պետք է  քննարկման դրվի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի աղմկահարույց նախագիծը` Սահմանադրական դատարանին չեզոքացնելու վերաբերյալ£

Արտահերթ նիստը շարունակությունն է այս հայտարարությունների: Արտահերթ նիստ բերված նախագծերը նույնպես միջազգային փորձաքննություն չեն անցել, որի մասին արդեն խոսել ենք, սա էլ հետո է խնդիր առաջացնելու, եթե ընդունվի այդ նախագիծը: Այսինքն` այս պրոբլեմը իշխանությունը տանում է խորացման, հետ չի քաշվում, չի ուզում այլ լուծում գտնել: Եվ կարծում եմ` սա արվում է նպատակային:

Կլոր սեղան-ասուլիս. Լրանում է Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА