o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՐԱՄԻՋՈՑԸ ՃԻՇՏ ԷՐ, «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԸ»՝ ՍԽԱԼ

05.02.2020 22:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԼՐԱՄԻՋՈՑԸ ՃԻՇՏ ԷՐ, «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԸ»՝ ՍԽԱԼ

«Իրավունքը» դեռեւս ամիսներ առաջ անդրադարձել էր սպառողի ահազանգին, որ «Աշտարակ կաթի»15 տոկոսանոց թթվասերները, որոնք իրենց մեջ բուսական յուղ են պարունակում, վաճառվում են որպես թթվասեր: Այն դեպքում, երբ ԵՏՄ օրենքով արգելված է բուսական յուղ պարունակող կաթնամթերքը, որպես թթվասեր ներկայացնել սպառողին: Այսինքն, նման կաթնամթերքների վրա պետք է գրվի ոչ թե թթվասեր, այլ` կաթ պարունակող մթերք: Այն պարզ պատճառով, որ եթե սննդամթերքի ինչ-որ բաղադրիչ փոխարինվում է (այս դեպքում` ավելի թանկ` կենդանական յուղը բուսականով), դա արդեն այլ մթերք է, իսկ այն «մայր» ապրանքի անվան տակ վաճառելը` խաբեություն: Մեր հրապարակման հիման վրա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հարուցել էր վարչական վարույթ` ընդդեմ «Պարգեւ» ՍՊԸ-ի: Ընկերությունն էլ, նույն հրապարակումից իրեն վիրավորված համարելով, փորձել է դատական ատյաններում հարցը լուծել: Սակայն անցած տարեվերջին ՏՄՊՊՀն տրամադրեց եզրակացությունը: Արդյունքում` հանձնաժողովն ընկերության նկատմամբ անհրաժեշտ է համարել նշանակել տուգանք` 2 384 338.93 դրամի չափով: Երեկ էլ նույն հրապարակման առնչությամբ Արաբկիրի ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատական նիստն էր` ընկերությունն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի եւ հոդվածագիր Իլոնա Ազարյանի: Դատական նիստի մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն փորձեցինք ստանալ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի շահերի ներկայացուցիչ, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով ասաց.

Փաստաբանների պալատի նախագահը դիմել է պարետին

Որպես պատասխանող, սույն գործով հանդես էր եկել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն: Հայցվորը գտնում էր, որ «Իրավունք» թերթում տպագրված հոդվածը վնաս էր տվել ընկերության գործարար համբավին: Նախ փաստեմ հետեւյալը. «Աշտարակ կաթի» հայցն ակնհայտ անհիմն էր, քանի որ հոդվածագիրը` Իլոնա Ազարյանը, օրենքով նախատեսված իր լիազորությունները իրականացրել էր իրավաչափ: Ավելին, մեդիան եւ հոդվածագիրը, հաշվի առնելով հարցի հրատապությունը, հետամուտ լինելով խնդրին` դիմել էին պետական լիազոր մարմնին, եւ հոդվածի հիման վրա ՏՄՊՊՀ-ն վարույթ էր սկսել: Արդյունքում, ՏՄՊՊՀ-ն գտել էր, որ ոչ միայն հոդվածում եղած տեղեկատվությունը ճշմարտություն է, այլ նաեւ՝ վարչական տույժի էր ենթարկել տվյալ ընկերությանը: Կարծում եմ՝ այս դրվագով լուրջ անելիք ունեն պետական լիազոր մարմինները, որովհետեւ միայն լրատվությունը չի կարող այդ ամենի դեմն առնել: Առավել եւս, որ, կարծում եմ, ոչ միայն այդ, այլ նաեւ բազմաթիվ այլ ընկերություններ ուղղակի խաբում են սպառողներին: Ինչեւէ, երեկվա դատական նիստի ընթացքում` հայցվոր կողմը հրաժարվեց իր բոլոր պահանջներից եւ դատարանին հայտնեց, որ հրաժարվում է հայցից: Դատական հարթության վրա վեճն այլեւս սպառված է: Ցանկանում եմ մեկ անգամ եւս հաստատել, որ հոդվածագրի հրապարակած տեղեկատվությունը հաստատվել էր պետկան լիազոր մարմնի կողմից, ինչը փաստում է, որ լրագրողը գործել է օրենքով իրեն վերապահված իրավունքներով եւ ճիշտ էր:

ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՊԵՏՔ Է ՕՊԵՐԱՏԻՎ ԿԵՐՊՈՎ ԴՆԻ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА