o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղբյուր․ Եթե Մխիթարյանը շարունակի վնասվածքներ ստանալ, կվերադառնա «Արսենալ»

05.02.2020 21:28 ՍՊՈՐՏ
Աղբյուր․ Եթե Մխիթարյանը շարունակի վնասվածքներ ստանալ, կվերադառնա «Արսենալ»

«Արսենալի» հետ Մխիթարյանի վերաբերյալ վարձակալական պայմանագրից հետո Հռոմի «Ռոման» չի կարողանում օգտվել հայ կիսապաշտպանի ծառայություններից այնպես, ինչպես կցանկանար։ Պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականի ավագն անընդհատ վնասվածքներ է ստանում։

Netflix-ի որ սերիալն է խորհուրդ տալիս դիտել Հենրիխ Մխիթարյանը

Il Messaggero-ն նշում է, որ Հենրիխ Մխիթարյանը հռոմեական ակումբի այն մի շարք ձեռքբերումներից է, որ դեռևս չի արդարացրել թիմի սպասելիքները Մոհամեդ Սալահին փոխարինելու առումով, քանի որ «մշտապես վնասվածք» ունի։

Ժամանակին, երբ «Օլդ Թրաֆորդից» Հենրիխը տեղափոխվում էր «Էմիրեյթս», 31-ամյա կիսապաշտպանը ցանկանում էր վերագտնել իր խաղը Լոնդոնում, սակայն այդ ժամանակ էլ վնասվածքները խանգարում էին նրան։

Corriere dello Sport-ի՝ «Ռոմայի» վերաբերյալ հրատարակությունում մի ամբողջ էջ նվիրվել է ստեղծված իրավիճակին։ Աղբյուրը վերլուծել է, թե ինչպես է անցել վարձակալական պայմանագրի այս ժամանակահատվածը։

Երբ Մխիթարյանը վերադառնա խաղադաշտ, իսկ դա սպասվում է ամենաուշը փետրվարի 15-ին, նա կստանա իր վերջին հնարավորությունը՝ ապացուցելու համար, որ կարող է խաղալ։ «Ռոմայի» համար Մխիթարյանի՝ թիմում մնալը շահավետ գործարք կլինի, սակայն մինչև այդ Հենրիխը պետք է ապացուցի, որ կարող է ժամանակ անցկացնել խաղադաշտում առանց վնասվածք ստանալու։ Դա անելու համար Մխիթարյանից կպահանջվի կազմ-պատրաստ լինել հռոմեական ակումբի խաղերին գոնե մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Եթե նա չկարողանա այդպես անել, ստիպված կլինի վերադառնալ «Արսենալ»։ Եվ ինչպես իտալական թերթն է նշում, դա «Ռոմայի» համար «կորուստ չի լինի»։

Ավելացնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА