o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ՌՈՆԱԼԴՈՒԻ՝ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

06.02.2020 19:49 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ՌՈՆԱԼԴՈՒԻ՝ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Կորեացի երկու երկրպագու 313-ական դոլար փոխհատուցում կստանան այն բանի համար, որ «Յուվենտուսի» խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն հանդես չի եկել Կորեական ֆուտբոլի լիգայի աստղերի հետ անցյալ տարի հուլիսին՝ Սեուլում տեղի ունեցած հանդպմանը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Կառավարությունն այլևս չի կարող վճարել վիրուսակիրներին ու կոնտակտավորներին մեկուսացնելու համար

Նախապես, միջոցառման կազմակերպիչ The Fasta Inc կորպորացիան տեղեկացրել էր, որ Ռոնալդուն խաղին կմասնակցի առնվազն մեկ խաղակես, սակայն պորտուգալացի ֆուտբոլային լեգենդն այդպես էլ դաշտ մուտք չի գործել, ամբողջ հանդիպմանը նստելով պահեստայինների շարքում։ Հանդիպմանը մասնակցել է 63 հազար երկրպագու, որոնցից շատերը մնացել են դժգոհ այն բանի համար, որ Ռոնալդուն այդպես էլ դաշտ չի իջել։ Որոշ երկրպագուներ էլ պարզապես դիմել են դատարան, պահանջելով վնասի փոխհատուցում։ Եվ ահա դատարանն էլ նման որոշում է կայացրել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА