o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վալերի Օսպյանը ևս հանցագործ է. Ցուցարար

06.02.2020 17:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Վալերի Օսպյանը ևս հանցագործ է. Ցուցարար

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էր իրականացնում տիկին Սմբուլ Հովհաննիսյանը, որը հայտնի է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ «հակամարտությամբ»։ Սմբուլ Հովհաննիսյանի պնդմամբ՝ 2014 թվականի հունիսի 1-ին Վալերի Օսիպյանի եղբորորդու կողմից եղել է դանակահարություն, և կնոջ պնդմամբ, պարոն Օսիպյանն առաջարկել էր, որ նրա որդին «վիզ վերցնի» դանակահարությունը, և ինքը նրան կօգնի քրեական գործի նախաքննության ժամանակ. «Ես վիզ չվերցրի, ու ինքը ինձնից վրեժ լուծեց, 2014 թվականի սեպտեմբերին իր շատ լավ ծանոթ՝ Խաչատուր Մարոզյանը, դրա միջոցով էս կնոջը բերեց, ես սեփականացրած պատ ունեի, էդ սեփականությունը սեփականացրեց նրա անունով, ու քաղաքապետարանին պատկանող տարածքները վերցրել ա իրեն, չի թողնում, որ ես կոյուղի իջեցնեմ»։

«Հայ գրականություն» առարկայից «հայ» բառը հանելը ուղղակի հանցագործություն է, պետական դավաճանությանը համազոր բան է. Գրականության ինստիտուտի տնօրեն

Սմբուլ Հովհաննիսյանը նշեց, որ ինքը դիմել է իրավապահ մարմիններին, սակայն իր բողոքները արդյունք չեն տալիս։Կինն անդրադարձավ նաև ՀՀ-ում որոշ թանկացումների,տիկնոջ խոսքով՝ երկրում ոչինչ չի փոխվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА