o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր հայ բանաստեղծ, քնարերգու Վահան Տերյանի ծննդյան օրն է

09.02.2020 11:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Այսօր հայ բանաստեղծ, քնարերգու Վահան Տերյանի ծննդյան օրն է

Այսօր` փետրվարի 9-ին հայ բանաստեղծ, քնարերգու Վահան Տերյանի ծննդյան օրն է:

“Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի: Նրա առաջին իսկ գիրքը… հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական պառնասում: Նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ: «Մթնշաղի անուրջները» ավելի ջերմ ընդունելիություն գտավ երիտասարդության կողմից, մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն: Իսկ երկրպագուների թիվ չկար: Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները: Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»,-այսպես է գրում Ստեփան Զորյանը Տերյանի մասին:

Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Մեծանուն բանաստեղծի` նոր սերունդներին ավանդած ժառանգությունը վերաարժևորելու համար այսօր Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում բանաստեղծի շիրիմի մոտ հավաքվել էին հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, գրականագետներ, մանկավարժներ, պետական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ, Երևանի Տերյանի անվան դպրոցի ուսուցիչներ, սաներ և պարզապես Տերյանի պոեզիայի սիրահարներ: Պոետին արժանին մատուցելու համար պանթեոն էին այցելել նաև ՋԱՀ-ի գործադիր վարչության ներկայացուցիչներ, ՋԱՀ-ի համահիմնադիրներ և Հոգաբարձուների խորհրդի անդամներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА