o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իլհամ Ալիևի համոզմամբ` Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է

06.02.2020 16:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իլհամ Ալիևի համոզմամբ` Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համոզված է` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը ևս քաղաքական դրդապատճառներ ունի: Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարեց չորեքշաբթի օրը Բաքվում` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ընթացքում:

Անկախ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից՝ հայ ժողովուրդը, հայոց բանակը և քաղաքական վերնախավը միասնական կպատժեն Ալիևի ցանկացած արկածախնդրություն. Արմեն Աշոտյան

Ալիևի համոզմամբ, սակայն, եվրոպական կառույցները` նախևառաջ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, պատշաճ ուշադրություն չեն դարձնում Հայաստանում ծավալվող իրադարձություններին` փոխարենը քննադատելով Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները: Ուշագրավ է, որ իր խոսքում Ալիևը Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին անունով չհիշատակեց` միայն նախկինում զբաղեցրած պաշտոնով:

«Հայաստանի նախկին նախագահը արդեն ավելի քան մեկ տարի է ինչ կալանքի տակ է: Նա ձերբակալվեց ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրության վերաբերյալ հայտարարությունից հետո: Քննություն է իրականացվում նաև այն նախագահի հանդեպ, որը Հայաստանը ղեկավարում էր ընդամենը երկու տարի առաջ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, և ըստ մամուլի հրապարակումների՝ նախկին նախագահի դեմ հարուցված այդ գործն արդեն իսկ փոխանցվել է դատարան: Այդ բոլոր գործողությունների պատճառն այն է, որ նախկին նախագահները քննադատության են ենթարկել գործող իշխանություններին», - դիմելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարին՝ հայտարարում էր Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարի պնդմամբ, ի դեպ, այսօրվա Հայաստանում հետապնդման են ենթարկվում ոչ միայն նախկին նախագահները, այլև լրագրողները: Որպես օրինակ Իլհամ Ալիևը հիշատակում էր մասնավորաբար Խաչիկ Ասրյանի ստեղծած «Հայոց արծիվներ միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ և Haynews կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի դեպքը: Եղիազարյանը ավելի քան 4 միլիոն դրամի հափշտակության մեղադրանքով ձերբակալվել էր 2018 թվականին և մահացել է Նուբարաշենի բանտում մոտ մեկ տարի առաջ` 2019-ի հունվարին։

«Հայաստանում լրագրողներին էլ են ձերբակալում: Ինձ տեղեկացրին, որ վերջերս մի լրատվամիջոցի ղեկավար էր ձերբակալվել: Մի քանի ամիս առաջ լրագրողներից մեկը հացադուլ էր սկսել բանտում և սովից մահացել էր», - Չավուշօղլուին պատմում էր Ադրբեջանի նախագահը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА