o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդու. «Կարծում էի՝ 35 տարեկանում ձկնորսությամբ պետք է զբաղվեմ Մադեյրայում»

06.02.2020 23:06 ՍՊՈՐՏ
Ռոնալդու. «Կարծում էի՝ 35 տարեկանում ձկնորսությամբ պետք է զբաղվեմ Մադեյրայում»

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը երեկ նշեց իր ծննդյան 35-ամյակը, խոստովանել է, որ չէր կարող պատկերացնել, որ երբևէ կհասնի նման հաջողությունների:

«Կարծում էի՝ 35 տարեկանում պետք է ձկնորսությամբ զբաղվեմ: Երբեք չէի կարող պատկերացնել, որ նման հաջողությունների կհասնեմ: Մտածում էի, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ կդառնամ, բայց մտքովս անգամ չի անցել, որ կհաղթեմ այնքան բան, որքան՝ հաղթել եմ:

Ռոնալդու. «Նա ֆուտբոլի ներկան է ու ապագան»

«Յուվենտուսում» խաղալն ինձ հնարավորություն է տալիս կրկին հաղթել Չեմպիոնների լիգայում: Գիտենք, որ դժվար է, որ շատ գործոններից է կախված, բայց հնարավոր է, քանի որ ուժեղ թիմ ունենք: Պետք է շարժվել քայլ առ քայլ», – ասել է Ռոնալդուն Canal 11-ին տված հարցազրույցում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА