o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոբի Բրայանտի հրաժեշտի արարողությունը կկայանա փետրվարի 24-ին

07.02.2020 14:07 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Կոբի Բրայանտի հրաժեշտի արարողությունը կկայանա փետրվարի 24-ին

«Լոս-Անջելես Լեյքերսը» ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հիշատակին հրաժեշտի արարողություն կկազմակերպի:

Բրայանտի և իր դստեր հրաժեշտի արարողությունը կկայանա փետրվարի 24-ին «Սթեյփլս Սենթրում»:

Երևան-Պետերբուրգ-Մոսկվա չվերթը կկայանա ապրիլի 27-ին

Հրաժեշտի օրն ընտրվել է Բրայանտի կնոջ` Վանեսայի, «Լեյքերսի» ղեկավարների ու մարզահամալիրի տնօրինության հետ քննարկումների արդյունքում: Հիշեցնենք` Բրայանտը հենց 24 համարի ներքո էլ հանդես է եկել կարիերայի ընթացքում:

Հաղորդվում է, որ բասկետբոլիստի պատվին հուշարձան կտեղադրվի, որպեսզի ցանկացողները գան ու հարգեն խաղացողի հիշատակը:

Բրայանտը, իր 13-ամյա դուստր Ջիանա Մարիա-Օնորեն և ևս 6 մարդ մահացել են հունվարի 26-ին ուղղաթիռի կործանման հետևանքով:

Բասկետբոլիստը 42 տարեկան էր: Բրայանտը 20 մրցաշրջան է անցկացրել NBA-ում` մշտապես հանդես գալով «Լոս-Անջելես Լեյքերսի» կազմում: Նա 5 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն, եր

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА