o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հնդկաստանում մանկահասակ աղջիկը հազվադեպ հիվանդության հետևանքով «քարացել» է (լուսանկարներ)

09.02.2020 15:35 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հնդկաստանում մանկահասակ աղջիկը հազվադեպ հիվանդության հետևանքով «քարացել» է (լուսանկարներ)

Հնդկաստանի Չհաթիսգարհ նահանգի Դանտեվադա շրջանից մանկահասակ աղջիկը հազվադեպ հանդիպող հիվանդության հետևանքով «քարացել» է, հայտնում է Daily Mail պարբերականը:

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք

7-ամյա Ռաջեշվարին էպիդերմոլիտիկ իխթիոզ անբուժելի հիվանդությամբ է տառապում: Նրա ձեռքերը, ոտքերը և մեջքի մեծ մասը ծածկված է եղջերաթեփի նմանվող կոշտ բշտիկներով, որոնք քայլելիս և նստելիս ցավեցնում են աղջկան: Դանտեվադա շրջանում լավ հիվանդանոց չլինելու պատճառով երեխան հետազոտվելու համար ստիպված է լինում մեծ քաղաք գնալ:  

Իխթիոզ հիվանդությունը վտանգավոր չէ առողջության համար, սակայն հիվանդը ստիպված է դրա ախտանշաններն ամբողջ կյանքի ընթացքում տանել: Ցածր քրտնարտադրության հետևանքով այս հիվանդությամբ տառապող մարդիկ հաճախ են ջերմային հարվածներ ստանում, իսկ ճաքերը նրանց ինֆեկցիոն հիվանդությունների համար խոցելի են դարձնում: Բացի այդ, նրանք սովորաբար թույլ տեսողություն և լսողություն ունեն:

Սովորաբար, իխթիոզը փոխանցվում է ծնողներից մեկից, սակայն այն կարող է նաև ձեռք բերվել առողջական խնդիրների հետևանքով: Իխթիոզով հիվանդները ստիպված են օրական մի քանի ժամ մաշկի խնամքին տրամադրել:

The rough and scaly skin has spread across most of the seven-year-old girl's back and stomach

The seven-year-old girl's incurable ichthyosis has caused her skin to become rough, dry and scaly, including all over her legs and feet (pictured)

Seven-year-old Rajeshwari (pictured) suffers from a rare and incurable disorder called ichthyosis which makes her skin appear like stone

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА