o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հոգեպես անհավասարակշիռ, շիզոիդ պահվածքով ղեկավար ունենալն իսկապես աղետ է. Արմեն Աշոտյան

07.02.2020 14:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Հոգեպես անհավասարակշիռ, շիզոիդ պահվածքով ղեկավար ունենալն իսկապես աղետ է. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ԱԺ-ում խայտառակություն է ցանկացած քաղաքակիրթ երկրի համար:

Հոգեպես անհավասարակշիռ, շիզոիդ պահվածքով ղեկավար ունենալն իսկապես աղետ է:

Տատիկս ստացել էր սեւ թուղթը, բայց, միեւնույնն է, սպասում էր իր որդուն. Իրինա Ծատուրյան

Այդ մարդը այդպես էլ չդարձավ պետական գործիչ, քանզի ինչքան էլ "եփվեն նրա ականջները" թանկարժեք կորտեժներում, առաջատար ջազ-կլուբերում, բազմամիլիոնանոց կառավարական դղյակներում և էլիտար չարտերներում, նրանք անհույս հում են:

"Շնաբարո դուրսպրծուկների վնգստոց", "հակապետական ուժեր", "ժողովրդի լավատեսությունը ծծող"՝ սա պետական բարձրագույն մակարդակով ատելության խոսքի հերթական արտաթորանքն էր, որին կրկին հետևեց թշնամության, անհանդուրժողականության համակարգված ֆեյքային արշավը սոցիալական ցանցերում:

Հասկանում եմ, որ դա Նիկոլի կողմից սադրանք էր հրահրելու փոխադարձ վիրավորանքների կեղտաջրային ժայթքում և դրանով փորձել ստվերելու սահմանդրության բռնաբարման աղաղակող փաստը:

Հարց է առաջանում. կրկին իջնե՞լ քաղաքականության մեջ շնանալու բոլոր էտապներով անցած փնթիների մակարդակին, թե՞ մնալ սեփական բարձունքին, մինչև "ջրհեղեղը" երկրի երեսից մաքրի-տանի այս ընթացքում ծիլ տված անբարոյականության և պղծության ջունգլիները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА