o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

07.02.2020 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ շուրջ կրքեր են եռում: Թե ԱԺ-ում ինչպիսի շքահանդես էր անտրամաբանական, լպիրշ, կամ պարզապես տխմար ելույթների` քաղաքացիները տեսան ուղիղ եթերում: Զորօրինակ, նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ուշադրություն դարձրեց սորոսական Գայանե Աբրահամյանի ելույթին. «Նախորդ ռեժիմի վերջին ո՞րջը... Հը՞ն... Սահմանադրական դատարանը նեղ կուսակցական ո՞րջ... Գայանե Աբրահամյանի ելույթն ամբողջությամբ բաց տեքստով ի ցույց դրեց քաղաքական այս քայլի ողջ պերճանքն ու թշվառությունը: Գոնե փաթեթավորեիք»: Բայց Հրայր Թովմասյանը զարմանալիորեն անվրդով է: Քիչ է, որ հանգիստ տոնում էր ՍԴ կազմավորման 24-ամյակը եւ հանդարտ ուղերձով դիմում հանրությանը, նաեւ օրվա ընթացքում իրականացրեց դաժանագույն «թրոլինգ»: Լրատվամիջոցները ստացան հետեւյալ հաղորդագրությունը. «Սահմանադրական դատարանը Սահմանադրության ընդունման 25-ամյակի առթիվ հայտարարում է պետական եւ հավաստագրված ոչ պետական բուհերի իրավաբանական ֆակուլտետների բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողների, մագիստրանտների եւ ասպիրանտների գիտական աշխատանքների մրցույթ ըստ հետեւյալ թեմաների...»: Դե ինչ, այդ հանդարտությունից կարող է եւ Նիկոլի սիրտը պայթել:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ զարմանում է քայլասերվածների պնդաճակատության վրա. «ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները քիչ առաջ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում Հայաստանի իշխանություններին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացնել Վենետիկի հանձնաժողով` հրատապ գործընթացի միջոցով կարծիք ստանալու համար: Դե, էլ ոնց ասեն, որ չեք կարող շրջանցել միջազգային ինստիտուտները եւ համառորեն ձեր էշը քշել: Ուզում է, Նիկոլն անձամբ խոսա ԱԺ ամբիոնից, ուզում եք, մի շրջանով էլ բոլորդ հերթագրվեք ու կախվեք ՀՀԿ-ից, մեկ է` չի ստացվելու»: Հերիք եղավ ՀՀԿ փոխնախագահը արտաբերի Նիկոլի անունը` վերջինս ուղեւորվեց ԱԺ եւ այնպիսի փողոցային բառապաշարով ելույթ ունեցավ, որ մնում է զարմանքով հարցնել` դու վարչապե՞տ ես, թե՞ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչ:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ մեր փառապանծ ոստիկանությունը շարունակում է ցուցադրական, սակայն անիմաստ պայքարը ընդդեմ քրեական ենթամշակույթի, նաեւ շարունակելով ապօրինի ձերբակալությունները եւ «ասֆալտին փռելը»: Դրա առնչությամբ Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ շատ դիպուկ բնորոշում տվեց. «Ասֆալտին փռելը դժվարագույն եւ նսեմացված մանկություն ունենալու արդյունք է»: Անշուշտ, այդպիսի մանկություն ունեցողը ոստիկանապետի ժ/պ-ն չէ, ոչ էլ բուն գործողությունն իրականացնող ոստիկանները: Դրա կրողը այդ հրահանգներ տվողն է, ում Ռուբեն Հայրապետյանը ուղիղ եթերում քամահրական բնորոշեց` Նիկոլիկ: Իրոք, որ Նիկոլիկը հաստատ շատ ծանր մանկություն է ունեցել, ուստի զարմանալով հանդերձ, հիշենք նաեւ քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանի պնդումը, որ մանուկների երջանիկ մանկություն ապահովելը դարձել է ազգային անվտանգության հիմնախնդիր:

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА