o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անգամ «Իմ քայլը» խմբակցությանը հարող իրավաբաններն ասում են, որ սա նոնսենս է»

07.02.2020 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Անգամ «Իմ քայլը» խմբակցությանը հարող իրավաբաններն ասում են, որ սա նոնսենս է»

ՀՀ Ազգային ժողովում բուռն եւ երկարատեւ քննարկումներից հետո` առաջին ընթերցմամբ նախ չընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով «Իմ քայլը» առաջարկում էր դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ դատավորների պաշտոնավարումը, ապա 88 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ` ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշման նախագիծը: Իմքայլականները պլանավորել էին նախ տապալել իրենց իսկ հեղինակած նախագիծը, այնուհետեւ ՍԴ նախագահի եւ դատավորների պաշտոնանկության հարցը լուծել հանրաքվեի միջոցով, իսկ թե որքանով նրանց դա կհաջողվի, «Իրավունքը» պարզեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՑ:

Արտակարգ իրավիճակը հավիտյան չի կարող երկարացվել. Ռոբերտ Մարգարյան

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՔԱՆ ՇԱ՞Տ Է ՈՒԶՈՒՄ ՀՀԿ-Ի ՁԱՅՆԸ ԼՍԵԼ»

Պարոն Սիմոնյան, «Իմ քայլը» փորձում է հանրաքվեի միջոցով լուծել, իրենց բնորոշմամբ, Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը: Իրավական առումով` ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը:

Նախ քննարկվում էր ոչ թե հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխություններ կատարելու հարցը, այլ քաղաքական մեծամասնությունը դիմում էր, այսպես ասած, իրավաբանական տեխնիկայի օգնությանը եւ հարցը քննարկել, վերջացնելուց հետո` տապալեց քվեարկությունը: Դրանից հետո քննարկվեց հանրաքվեի միջոցով Սահմանադրության մեջ վերափոխում կատարելու հնարավորությունը: Այստեղ ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական առումով շատ մեծ խնդիրներ եմ տեսնում: Իրավական առումով` այն է, որ ունենք բացի Սահմանադրության 202 հոդվածի 3-րդ մասից, որտեղ նշվում է, որ տապալումից հետո` նոր քննարկվում է հանրաքվեի հարցը, այլ ունենք նաեւ «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, որը սահմանում է, թե կոնկրետ ինչ ընթացակարգով է այս ամենը տեղի ունենում: Եվ այնտեղ հստակ գրված է, որ առաջին ընթերցումից հետո` պետք է ընդունվի, չպետք է տապալվի քվեարկությունըորից հետո նախագիծը գնալու է Սահմանադրական դատարան եւ ՍԴ դրական եզրակացության դեպքում ետ է գալու Ազգային ժողով, ու խորհրդարանն այն քվեարկելու է երկրորդ ընթերցման ժամանակ: Երկրորդ ընթերցման ժանանակ քվեարկությունը տապալվելուց հետո է միայն բարձրացվում հանրաքվեով հարցը լուծելու խնդիրը: Բայց նրանք առաջին ընթերցումը տապալեցին ու ընտրեցին հանրաքվեի ճանապարհը: Դուրս է գալիս, որ «ԱԺ կանոնակարգ-օրենքի» կոնկրետ այդ դրույթը խախտվում է:

ԱԺ ժամանակավո՞ր, թե՞ ժամանակավրեպ հանձնաժողովներ

Իսկ հանրաքվեի հետ կապված` քաղաքական տեսանկյունից, ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

Իմ գործընկերները, վստահ եմ, լավ չեն ուսումնասիրել ոլորտը, որովհետեւ նախ երբ հանրաքվեի ես դնում նման հարցը, ըստ էության, քո վրայից բեռը գցում ես ժողովրրդի վրա: Համարձակությունը, որ դու կարող ես որոշում կայացնել, չես կայացնում, այլ ասում ես` թող ժողովուրդը կայացնի: Իսկ ժողովուրդը, որպեսզի հանրաքվեով այս փոփոխությունն ընդունի, պետք է առնվազն 600 եւ ավել հազար մարդ գնա եւ ասի` կողմ եմ , որ այս փոփոխությունը տեղի ունենա: Այսինքն` քվեարկության ձայն ունեցողների 25 տոկոսն առնվազն դրական պետք է արտահայտվի: Սա ահռելի մեծ թիվ է եւ առհելի մեծ ռեսուրս է պահանջում: Հանրաքվեն կազմակերպելը հանաք բան չէ, ամբողջ պետական ապարատն ինչ-որ առումով սթրեսային վիճակի մեջ է մտնում, որովհետեւ այն նաեւ ենթադրում է, այսպես ասած, «այո» եւ «ոչ»-ի պայքարի գործընթաց, ինչը կտեւի ամիսներ: Ի դեպ, քաղաքական ուժերը ստանում են հնարավորություն` արտահայտել իրենց դիրքորոշումներն անվճար եւ վճարովի եթերի իրավունքով, այդ թվում` Հանրային հեռուստատեսությունով, եւ բոլորը սկսում են խոսել: Հիմա ուզում եմ հասկանալ` մեր քաղաքական իշխանության ներկայացուցիչները այդքան շա՞տ են ուզում ՀՀԿ-ի ձայնը լսեն Հանրային հեռուստատեսության անվճար եթերում, որ ամեն գնով հնարավորություն են տալիս ՀՀԿ-ին եթերով «ոչ»-ի շրջանակում ժողովրդի հետ անընդհատ խոսել: Անտրամաբանական վիճակ է:

ԱԺ քննիչ հանձնաժողովն ընդամենն արհեստական կառույց է և բացահայտ սպասարկում է Նիկոլի իշխանությանը. Արթուր Թովմասյան

«ԻՐԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԵՆ, ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԿՐԵԼՈՒ»

Կարծում եք` «ոչ»-ի հասցեատերը միայն ՀՀԿ-ն է, թե՞ նաեւ «Լուսավոր Հայաստանն» է այդ շրջանակում հանդես գալու:

Եթե ամեն ինչ այս ճանապարհով գնա, եթե չփոխեն իրենց մոտեցումները, բնականաբար, մենք չենք կարող կողմ լինել այս հակաիրավական նախաձեռնությանը: Բովանդակային առումով պետք է հասկանանք, թե ինչի մասին է խոսքը: Պետք է հասկանանք` ի՞նչ են ուզում այս մարդիկ ընդհանրապես: Եվ այդ ինչ ուզելը ինչպես են ցանկանում իրականացնել: Եթե այս երկու հարցերի պատասխանն էլ բացասական է, մեր կարծիքով, բնականաբար, պետք է դեմ լինենք այս ամբողջ գործընթացին: Արդեն իսկ ենթադրելի է, որ այդքան մարդ դժվար գնա հանրաքվեի մասնակցելու եւ դրական քվեարկի, որովհետեւ այն ուղղակիորեն մարդկանց կյանքին չի վերաբերում: Մարդիկ ո՛չ իրենց անձնական եկամուտներն են դրանով ավելացնում, ո՛չ երկրի տնտեսական վիճակն են բարելավում: Մարդիկ չեն ուզում Նիկոլ Փաշինյանի եւ Հրայր Թովմասյանի անձնական վեճի համար այսքան պետական ռեսուրս օգտագործվի, իրենք էլ իրենց գործից կտրվեն, գնան հանրաքվեի մասնակցելու: Առաջին հերթին հենց իրենց համար հազար ու մի բացասական գործոնները սեղանին դրված` «Իմ քայլի» գործընկերները մակերեսային են ամեն ինչին նայում, չեն խորանում դետալների մեջ: Եթե այս ամենն, ի վերջո, նաեւ օրենսդրական ակտերի խախտումով գնաց, հասավ իրենց ցանկալի արդյունքին, արդյոք պատրաստ են լինելու հետագայում դրա հետեւանքները կրել, թե՞ իրենք իշխանությունից հեռանալու են, եւ դրա հետեւանքները պետությունն է կրելու` ինչպես ֆինանսական, այնպես էլ միջազգային հանրությունում բացասական եզրահանգումներ ստանալու առումով:

Պահանջում ենք պարոն Մ․Մայիլյանից՝ անմիջապես հետ կանգնել թեկնածությունից. «ԿԱՄՔ»

– «Իմ քայլի» պատգամավորները մեկը մյուսի հետեւից երեկ հայտարարում էին, թե այս նախագիծը ժողովրդի պահանջն է, իրենք էլ կատարում են...

Դե այդպես պետք է ասեն, թե` ժողովուրդն ինչպես կամեցավ, այդպես պետք է անեն, բայց արտահերթ ռեժիմով «ԱԺ կանոնակարգ-օրենքը» խախտելով, առանց մասնագիտական, գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ունենալու, ամեն գնով տանեն ժողովրդի վզին բարդեն այդ պատասխանատու որոշումը, սա քաղաքական տեսանկյունից անհեռատես է: Չի կարելի անձանց վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալ: Հիմա դատավորները, ովքեր դուրս գան աշխատանքից այս փոփոխության արդյունքում, պետք է դիմեն դատարան, հասնեն մինչեւ Վճռաբեկ, եթե պետք է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ իրենց աշխատավարձը, գումարած ընթացիկ ծախսերը եւ այլն, պետք է պետությունից, այսինքն` հարկատուից հետ վերցնեն: Կրկնում եմ` իշխանավորների գրպանից չեն վերցնելու, այլ բոլոր հարկատուների գրպանից են վերցնելու: Սա էլ չեն ուզում մեր գործընկերները հասկանալ, որ իրենց գործողություններով մեր քաղաքացիների համար ֆինանսական ծանրաբեռնվածություն են առաջացնում: Արդյոք քաղաքացուն հարցրել են, ասում են` ժողովուրդը ցանկանում է... Ուզում եմ հասկանալ` ո՞վ է խոսում ժողովրդի անունից, մեր ընտրողները ժողովուրդ չե՞ն, թե՞ միայն «Իմ քայլը» ընտրած մարդիկ են ժողովուրդ: Այո, իրենք մեծամասնություն են ստացել, բայց մեծամասնությունը չէ միայն ժողովուրդ, ժողովուրդը ՀՀ 3 միլիոն բնակիչներն են:

​​​​​​​Մոտ օրերս հնարավոր է հայկական ավիացիայի շուրջ նոր խնդիրներ ծագեն. Ռոբերտ Մարգարյան

«ՈՐ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՎԱՅՐ ԴՐԵՑԻՆՔ, Ի՞ՆՉ»

Մի տեսակ աբսուրդ չէ՞, երբ խորհրդարանական մեծամասնությունը բերում է նախագիծ, ու ինքն էլ իր նախագծի քվեարկությունը տապալում է:

Արդեն ասացի, որ իրավական տեխնիկական հնարքներ են օգտագործում, որ կարողանան ցանկալի արդյունքի հասնել: Սա նաեւ մեր օրենսդրական բացերից է, որովհետեւ օրենքն այնպես պետք է գրվի, որ բովանդակությունն ու ձեւը նույնական լինեն: Իսկ հիմա ձեւն ու բովանդակությունը չեն համապատասխանում: Դրա համար մեր գործընկերներն այդ տակտիկական մոտեցումներն օգտագործում են, որպեսզի կարողանան իրենց հետապնդելի նպատակին հասնեն, բայց, ցավոք, էլի սխալ են այդ ամենն օգտագործում: ԱԺ ամբիոնից էլ նույնիսկ ասացի, որ համարեք սա իրավաբանական խորհրդատվություն է ձեզ համար, ուղիներն էլ ցույց տվեցի, թե ճշմարիտը որն էր: Տեսնենք` ինչ են անելու:

​​​​​​​Փաշինյանը ռեժիմն իրականացնում է վրեժ համաճարակի ժամանակ կոմբինացիան. Շարմազանով

Բացի իրավաբանական անվճար խորհրդատվություն տալուց, խորհրդարանական ընդդիմությունն ի վիճակի չէ՞ր որեւէ կերպ ազդել այս գործընթացի վրա, զսպել, թե՞ միայն դեմ կարող էր քվեարկել ու վերջ: Օրինակ, տեսակետներ կան, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է իր մանդատները վայր դներ:

Որ մանդատները վայր դրեցինք, ի՞նչ: Որպեսզի Ազգային ժողովում խոսող չլինի՞: Իսկ եթե ընդդիմադիր բոլոր պատգամավորները մանդատները վայր դնեն, եւ Ազգային ժողովը չգործի, կլինեն ԱԺ նոր ընտրություններ, եւ նորից սթրես ժողովրդի համար: Ի՞նչ է, հեղափոխությունն արվել է, որ տարին չորս անգամ ընտրություն կազմակերպե՞նք, անհասկանալի է:

​​​​​​​Սա ոչ թե օգնություն է, այլ շան փայ. Արա Վարդանյան

Բայց այս դեպքում փաստացի իրավիճակի վրա ազդելու որեւէ լծակ չուներ խորհրդարանական ընդդիմությունը...

Տարբերակներ շատ կային, այդ թվում` Սահմանադրական դատարան դիմելը` օրենքի սահմանադրականության հետ կապված: Բայց պետք է օրենք լինի, որ սահմանադրականությունը վիճարկես: Սահմանադրական դատարանն էլ պետք է որոշի` սահմանադրական է, թե` հակասահմանադրական:.

Փաստորեն, այդ դեպքում` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու մասին օրենքի սահմանադրականությունը, միեւնույնն է, պետք է որոշի Հրայր Թովմասյանի ղեկավարած Սահմանադրական դատարա՞նը:

Ով տականքներ ա ման գալիս ՝ մի հատ թող իրա կող ու կուշտը նայի. Մարկոս Հարությունյան

Ախր, Հրայր Թովմասյանը մի դատավոր է, այնտեղ նրա ձայնը գերակա չէ, ՍԴ-ում կան 7-9 դատավոր, եւ նրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն որոշում կայացնող մարդիկ են: Չի կարելի ասել, թե մյուսները կամակատար են: Ավելին` մի գաղտնիք բացեմ` ՍԴ-ում ոչ բոլոր դատավորներն են ընդունում Հրայր Թովմասյանին` որպես բացառիկ հեղինակության: Այնպես որ, չի կարելի այս ամենը տանել ու սահմանափակել մեկ անձով:

Հաղթած պատերազմը՝ չի քննվում ինչ-որ ամոթալի հանձնաժողովներում. Նաիրա Կարապետյան

Ի դեպ, անձերի մասին ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին ի պատասխան` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը չկարողացավ նշել իրավական հանրույթի գեթ մեկ ներկայացուցչի անուն, որը ողջունել է այս նախագիծը: Դուք, լինելով իրավաբան, այդպիսի մարդկանց ճանաչո՞ւմ եք:

Պարզ է, որ չպետք է նշեր: Ինձ ծանոթ բոլոր իրավաբանները, այդ թվում` կուլիսներում նաեւ «Իմ քայլը» խմբակցությանը հարող, ասում են, որ սա նոնսենս է: Ես մի իրավաբան չեմ տեսել, որն ասի` այս նախագիծը համապատասպանում է իրավունքի տառին կամ ոգուն: Իհարկե, բացի քաղաքական գործիչ իրավաբաններից, ովքեր կաշկանդվածություն ունեն: Անգամ մեր իրավաբան գործընկերները, ԱԺ փորձագիտական հիմնարկը եզրակացություն էր տվել պարոն Հովակիմյանի նախագծին, որ սա հակասահմանադրական է: Բայց էլի դրել էին իր նախագիծն օրակարգում, լավ է, որ գոնե դա հանեցին: Այսինքն` իրենց իսկ ժամանակ ընտրված փորձագետ իրավաբանները, իրենց իսկ հորդորում են, որ սա հակասահմանադրական է, չի կարելի, եւ միայն երեկ հասկացան, որ կարելի է անսալ իրավաբանների կարծիքին:

Պարոն Մարության, իրավիճակին չեք տիրապետում. Միքայել Մանրիկյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА