o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շահումյանի շրջանից սկսվում է արցախը ճոճելու գործընթաց». Հրանտ Մելիք-Շահնազարյան

07.02.2020 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Շահումյանի շրջանից սկսվում է արցախը ճոճելու գործընթաց». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Արցախում նոր գործընթացներ են սկսվելու, որոնք հայկական երկրորդ պետությունը ներսից պայթեցնելու պոտենցիալ ունեն: Այս մասին ահազանգել էր «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ եւ հորդորել. «Աչքներդ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վրա պահեք: Արցախում վիճակն օրհասական է, ու դա արդեն չափազանց լուրջ է»: Թե ինչ նկատի ունի քաղաքագետը, պարզեցինք հենց նրանից:

Այսօր ինձ համար ոչ թե քաղաքական հաշիվներ պարզելու, այլ ազգի փրկության պահ է. Արա Բաբլոյան (Տեսանյութ)

- Արցախում շուտով լինելու է նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, նաեւ ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունը, որով կառավարման համակարգն ավելի ուժեղանում է եւ դառնում նախագահական: Սակայն նախագահական ընտրապայքարում տեղի ունցող զարգացումներն  այնպիսին չեն, ինչպես կարելի էր սպասել կամ երազել Արցախի պարագայում: Բավական  սուր քննադատություն կա երկրի ներսումմեծ է տարբեր  գործիչների ցանկությունը դառնալ երկրի նախագահ, եւ որպես արդյունք պառակտումը հասարակության մեջ օրըստօրե բարձրացվում է: Եվ ամենակարեւորն ու ամենավտանգավորն այն է, որ առաջին  անգամ Արցախում սկսել են կիրառվել տարբեր տեխնոլոգիաներ, որոնք յուրահատուկ էին այն երկրներում եւ տարածաշրջաններում, որտեղ, մեղմ ասած, իրականացվում են ոչ ժողովրդավարական կամ իշխանության ոչ տրամաբանական փոփոխման գործընթացներ:

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Ի՞նչ նկատի ունեք, կբացե՞ք փակագծերը:

Խոսքս հեղափոխական սցենարների մասին է: Ընդամենը մի քանի օր առաջ եմ  վերադարձել Արցախից եւ տեսա, որ այնտեղ ստեղծվում է այն ամենը, ինչ մենք տեսել ենք Հայաստանում 2016-2017 թթ.-ից սկսած` կա այնտեղի «Հաց բերողը», որը խնդիրներ է բարձրաձայնում  ու զոհի տեսքով է ներկայացվում հանրությանը, կան ծայրահեղական գնահատակներով հանդես եկողներ եւ նորաստեղծ կուսակցություններ, որոնք քննադատում են բոլորին ամենավերջին վիրավորանքներով, անպատասխանու ձեւով եւ այլն, կա երեխաների ներգրավում քաղաքական պրոցեսների մեջ, կա հասարակությանը քայլերթի դուրս բերելու, ոտքով քայլելու, այսպես ասած, «Գյումրիից Երեւան գալու» սցենարներ, եւ ամենակարեւորը` ինչի մասին նշել էի ավելի վաղ սոցցանցում, կա նաեւ Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածություն` այդ պրոցեսները կառավարելու հարցում: Ընդ որում` ինչն է հետաքրքիր, որ նրանք էլ իրենց հերթին մրցակցում են իրենց թեկնածուներին Արցախում նախագահ նշանակելու համար: Մեկը դա անում է իր քաղաքական հեղինակության շնորհիվ, մյուսը` իրենց քաղաքական շահերը սպասարկող ցանցերի եւ նրանց տեխնոլոգիաների միջոցով:

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Աշխատաշուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու. Նիկոլ Փաշինյանը` կապիտալ ծրագրերի մասին

Դուք սոցցանցում ակնարկ էիք արել` վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան այցի հետ կապված...

Մենք տեսնում ենք, որ բանը հասել է նրան, որ անգամ երկրի վարչապետը գնում է Արցախ` Շահումյանի շրջան, պաշտոնական պատճառը իր երեխային տեսակցությունն է, բայց նա չի զլանում, դուրս է գալիս եւ շփվում է այնտեղի բնակիչների հետ, ոգեւորում է` տարբեր քայլերի դիմելու տեսակետից,  «իշխանությունը ժողովրդինն է, դուք կարող եք» եւ նման այլ կոչերով է հանդես գալիս: Ըստ էության, Շահումյանի շրջանից սկսվում է Արցախը ճոճելու գործընթաց: Հնարավոր է անգամ, որ մինչեւ նախագահական ընտրությունները, Արցախում քաղաքական իրավիճակ փոխելու պրոցես սկսվի: Այս պրոցեսի շահառուները տարբեր մարդիկ են` սկսած Արայիկ Հարությունյանից, Մասիս Մայիլյանից, Սամվել Բաբայանից: Կան նաեւ դիմադրության եւ մտահոգության լուրջ օջախներ, որոնցից ամենացայտուն երեւացող թեկնածուն Վիտալի Բալասանյանն է:

Ով տականքներ ա ման գալիս ՝ մի հատ թող իրա կող ու կուշտը նայի. Մարկոս Հարությունյան

Այս ամենն ի՞նչ վտանգներով է հղի:

Ակնհայտ է մի բան, որ նոր տեխնոլոգիաները` ընդդեմ Արցախի, ավանդական ձեւավորված պրոցեսների, քաղաքական մոտեցումների, այնտեղի առաջնորդների, Արցախի համար մեծ դերակատարում ունեցող մարդկանց եւ հանրության միջեւ բախման կամ հակասության լուրջ պրոցես է սկսվել, որը ակնհայտորեն առաջ է գնում վտանգավոր տեմպերով: Սրանից բացի, մենք ունենք բանակացային գործընթացում լուրջ մտահոգություններ: Այսօր տեսնում ենք, որ ամեն օր, բառի բուն իմաստով, շոուներ են բեմադրվում, եւ լրատվամիջոցներին ու հանրությանն անընդհատ փորձում են ազգային կարեւորագույն խնդրից շեղել դեպի մանր-մունր, չհիմնավորված պրոցեսներով, որոնք, ըստ էության, որեւէ կարեւոր խնդիր մեզ համար ռազմավարական առումով չեն ներկայացնում:

​​​​​​​Անչափահաս երեխաների համար սահմանաված փոխհատուցումը ուղղակի ցինիզմ է. ՀՀ նախկին վարչապետ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА