o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արդյունքում՝ օրհասի մեջ, պատերազմի և շրջափակման մեջ էլի դու ես մնալու, իմ խաբված ԺՈՎՈՎՈՒՐԴ. Գևորգ Գևորգյան

07.02.2020 18:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Արդյունքում՝ օրհասի մեջ, պատերազմի և շրջափակման մեջ էլի դու ես մնալու, իմ խաբված ԺՈՎՈՎՈՒՐԴ. Գևորգ Գևորգյան

Ժողովու´րդ, ուշքի արի: Նիկոլը երեկվա ելույթով, քո զգացմունքներն է բորբոքում, որպեսզի քեզ հերթական անգամ օգտագործի, պետության դեմ կազմակերպվող պատերազմը քո վզին փաթաթի: Երեկ՝ շատ հանգիստ, իրենց քվերակությամբ կարող էին անցկացնել ՍԴ-ի դեմ ուղղված նախագիծը: Չարեցին, որովհետև գիտեն, որ պետության դեմ հանցանքի համար պատասխանատվության են ենթարկվելու, որովհետև գիտեն դա իրենց իշխանության կորստի ուղիղ ճանապարհն է լինելու: Իսկ իրենք դեռ պետության դեմ գործ ունեն անելու...: Նիկոլը դեռ պետք է ՍԴ-ով ստամբուլյան կոնվենցիային դրական գնահատական տա և ԱԺ-ով վավերացնի, որ միասեռականները Հայաստանում, ինչպես եվրոպական շատ երկրներում, ամուսնանալու և երեխաներ որդեգրելու հնարավորություն ունենան, գեյ շքերթներ կազմակերպեն: Նիկոլը ՍԴ-ով, մեր արյամբ ազատագրված Արցախը դեռ պետք է հանձնի ադրբեջանին: Ժողովուրդ, հասկանում եք, թե ինչու է ձեզ հրահրում. ձեր ձեռքերով է ուզում քանդել պետությունը, որպեսզի վերջում ինքը պատասխանավության չենթարկվի և ավելին՝ ստանա իր հասանելիքը իրեն «ոգեշնչողներից» և չվի տաք երկրներ: Արդյունքում՝ օրհասի մեջ, պատերազմի և շրջափակման մեջ էլի դու ես մնալու, իմ խաբված ԺՈՎՈՎՈՒՐԴ:

​​​​​​​Այս ընտրությունները ճակատագրական են լինելու մեր ազգի համար. Գեւորգ Գեւորգյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА