o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ կլինի «Եվրատեսիլ 2020»-ի հաղթողը. ֆավորիտները հայտնի են

08.02.2020 04:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ո՞վ կլինի «Եվրատեսիլ 2020»-ի հաղթողը. ֆավորիտները հայտնի են

«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնելու համար կմրցեն ժյուրիի կողմից ընտրված 12 մասնակից: Նրանց թվում են Աթենա Մանուկյանը,  TOKIONINE-ին, ERNA-ն, Միրիամ Բաղդասարյանը, Agop-ին, Կարինա EVN-ը, Վլադիմիր Արզումանյանը, Հայկ Music-ը, Արթուր Ալեքը, Գաբրիել Ջիգը,  EVA Rida-ն, Սերգեյ եւ Նիկոլայ Հարությունովները: Ինչ խոսք, դժվար է չհամաձայնել, որ առաջին հայացքից ոչինչ չասող անուններ են, ինչի մասին փաստում էին նաեւ սոցցանցում առաջին մեկնաբանությունները: Մինչդեռ ժամանակին Հայաստանը ներկայացնում էին առավել մեծ հեղինակություն ունեցող լավագույն ձայները: Ինչեւէ, արդեն իսկ հասանելի են, թե 12 մասնակիցներից յուրաքանչյուրն ինչ երգերով են պատրաստվում ներկայացնել Հայաստանը, եթե հաղթահարեն «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որը տեղի կունենա փետրվարի 15-ին ՝ ժամը՝ 22:00-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում:

«ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՁՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԵՎ ՇԻՆԾՈՒ ՓԱՍՏԱՐԿՆԵՐՈՎ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ՌԴ-ԻՑ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ»

Ովքեր են հիմնական ֆավորիտները եւ ում միջեւ է թեժ մրցակցությունն ընթանալու, «Իրավունքը» փորձել է մանրամասներ պարզել մասնակիցների մասին: Բայց այստեղ էլ ամեն ինչ խիստ հարաբերական է, որովհետեւ եվրատեսիլյան կուլիսներում արդեն իսկ շշուկներ կան, որ բոլորի փոխարեն՝ արդեն իսկ «վերեւներում» որոշում է կայացվել՝ այսպես ասած, «առաջ բրդել» ԱԹԵՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ թեկնածությունը` իր «Շղթաներ քեզ վրա» երգով: Առնվազն այդ մասին է հուշում նաեւ նրա երգի յութուբյան դիտումները, որն այս պահին առաջատարն է: Ընդ որում՝ նույնիսկ շարքային ունկնդրի համար պարզ է, որ ոչ թե երգն է այդքան լսվել, այլ Աթենայի համար լրջորեն աշխատում են ինչ-որ ուժեր: Ինչու, որովհետեւ նա եկել է Հունաստանից, իսկ Հայաստանում մի չգրված օրենք կա, չգնահատել մերը, իսկ դրսից եկածին դնել գլխներիս վրա: Այդպես է եղել նաեւ նախորդ տարիներին: Ի դեպ, պարզվում է՝ Աթենան մի անգամ արդեն իսկ փորձել է հանդես գալ եվրատեսիլյան բեմում, բայց ոչ թե Հայաստանը ներկայացնելու համար, այլ Հունաստանը, բայց անգամ նախընտրական փուլը չի հաղթահարել: Դա հեռավոր 2008 թվականն էր՝ «Մանկական Եվրատեսիլի» ժամանակ:

Ի դեպ, 12 մասնակիցների շարքում հայտնի դեմքեր փնտրելով՝ ի վերջո, գտանք մեկին՝ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ «Մանկական Եվրատեսիլում» 2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերած Վովան է: «Ինչ է կատարվում, մամա» երգով նա կփորձի եվրատեսիլյան հանդիսատեսին հիշեցնել իր մասին: Նրա ֆավորիտ լինելու մասին են փաստում հենց երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք ի տարբերություն նախորդ տարիների, որ շտապում էին քննադատել ֆավորիտ մասնակիցներին, կարծես թե, համախմբված սատարում են Վլադիմիրին: Ի դեպ, սա բավական ադեկվատ մոտեցում է նրանց կողմից՝ ոչ միայն հաշվի առնելով այն, որ Վ. Արզումանյանը գոնե քիչ, թե շատ հայտնի է, այլ նաեւ, որ չնայած նրա վերջին տարիների ոչինչ չասող երգերին, սա անսպասելի էր իր տեսակով:

Հաջորդն, ում կարելի է առանձնացնել ֆավորիտների շարքում, Դավիթ Բադալյանն է, որը «Դեպի Եվրատեսիլին» կմասնակցի TOKIONINE բեմական անունով: Երգիչ Դավիթ Բադալյանի մասին կարելի է շատ խոսել, բայց որպես հաջողված պրոդյուսեր ու պրոֆեսիոնալ երաժիշտ: Հիշեցնենք, որ անցած տարի հենց նա էր «Եվրատեսիլ» մրցույթում ուղեկցում Սրբուկին՝ լինելով նրա երգի համահեղինակն ու բեք վոկալիստներից մեկը: Նա կփորձի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը հաղթահարել «Փրկիր ինձ» երգով, որի ե՛ւ երաժշտության, ե՛ւ խոսքերի համահեղինակը հենց ինքն է, չնայած Սրբուկին նրա գրած երգը հաղթանակ չբերեց:

Մասնակիցների շարքում աչքի է ընկնում նաեւ ՄԻՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, որը հայտնի է «Կանադայի ձայնը» երաժշտական նախագծից: Նա ցանկանում է հայտնվել եվրատեսիլյան բեմում իր «Փախչել» երգով: Կանադայի Մոնրեալ քաղաքում ծնված եւ ապրած հայուհին, հանկարծ որոշել է վերադառնալ Հայաստան, որպեսզի ներկայացնի մեր երկիրը «Եվրատեսիլում»: Այնպես որ, «Դեպի Եվրատեսիլն» էլ խոպան է դարձել մեր սփյուռքահայերի համար:

Իհարկե, կարելի էր շարունակել անդրադառնալ նաեւ մյուս մասնակիցներին, բայց, ցավոք, անգամ Google-ը որեւէ կերպ չի օգնում նրանց մասին իմանալ ավելին: Այնպես որ, մյուսների համար «Դեպի Եվրատեսիլը» ոչ թե ճանապարհ է դեպի եվրատեսիլյան մեծ բեմ, այլ զուտ միջոց գոնե հայտնի դառնալու:

Սորոսականների մատը խառն է. Բելլա Լալայան

Այս դեպքում՝ ո՞ւմ ուղարկել Նիդերլանդներ, որպեսզի ներկայացնի Հայաստանը՝ երաժիշտ եւ պրոդյուսեր Դավիթի՞ն, Կանադայից վերադարձած Միրիամի՞ն, Հունաստանից եկած Աթենայի՞ն, թե՞ «Գրին քարտը» թողած եւ ապրիլյան պատերազմից անմիջապես երկու ամիս անց Հայոց բանակում ծառայության անցած Վլադիմիր Արզումանյանին, ինչն առնվազն հարգանքի է արժանի, թողնում ենք ձեր դատին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА