o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռոնալդուն շատ ծեր է մեզ համար». «Բավարիա» ակումբի նախագահ

08.02.2020 19:40 ՍՊՈՐՏ
«Ռոնալդուն շատ ծեր է մեզ համար». «Բավարիա» ակումբի նախագահ

Մյունխենի «Բավարիա» ֆուտբոլային ակումբի նախագահ Հերբերթ Հայներն իր կարծիքն է հայտնել Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը ձեռք բերելու գաղափարի շուրջ: Այս մասին տեղեկացնում է goal.com կայքը:

«Բարսելոնայի» նախկին նախագահ. Նեյմարին գերազանցում է միայն Մեսին

Հայները նշել է, որ «Բավարիային» վերագրում են, որ ակումբը հետաքրքրված է շատ ֆուտբոլիստներով:

«Սակայն Ռոնալդուն շատ ծեր է մեզ համար»,-նշել է Հայները:

Փետրվարի 5-ին լրացել է Կրիշտիանու Ռոնալդուի 35-ամյակը: Հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Յուվենթուսի» կազմում, որի հետ արդեն հասցրել է նվաճել Իտալիայի չեմպիոնի կոչումը:

Պորտուգալացի հարձակվողը հայտնի է նաև պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» և իսպանական «Ռեալ Մադրիդում» ունեցած ելույթներով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА