o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ր ոգելից խմիչքն է առավել վտանգավոր առողջության համար

08.02.2020 19:15 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ո՞ր ոգելից խմիչքն է առավել վտանգավոր առողջության համար

Բոլոր տեսակի ոգելից խմիչքներն էլ վնասակար են առողջությանը, սակայն դրանցից որոշներն ավելի վտանգավոր են, քան մյուսները: Ըստ նարկոլոգ Դանիիլ Պոկրովսկու` վնասակարության առումով առաջին տեղում է գարեջուրը, թեպետ եւ այն ամենաթույլն է:«Ալկոհոլը գարեջրի առավել անվնաս բաղադրիչն է: Մնացած վնասակար բաղադրիչները, որոնք եւ օժտում են գարեջրին իր հատկությունները` փրփուրով, գույնով, համով, մարդու առողջության համար ծայրահեղ վնասակար միացություններ են, այդ թվում նաեւ` մետաղ պարունակող»,- նշում է մասնագետը:

«Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել

Նրա խոսքով` գարեջրի մեջ պարունակվող մետաղները սրտի ճարպակալում` կարդիոպաթիա են առաջացնում: Փորձագետը մեջբերել է միջնադարյան արվեստագետների օրինակը, որոնք աշխատել են կոբալտի հիմքով պատրաստված ներկով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ին, հաճախ այդ նկարիչները ծերության չէին հասնում:

Իսկ, ահա, ամենաանվնաս ալկոհոլային ըմպելիքը կարմիր չոր գինին է: Այն հարուստ է վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդիչներով, որոնք օգտակար են մարդու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА