o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ են մարդիկ ավոկադոյի պատճառով հիվանդանոցում հայտնվում

08.02.2020 18:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչո՞ւ են մարդիկ ավոկադոյի պատճառով հիվանդանոցում հայտնվում

Վերջին տարիներին ԱՄՆ հիվանդանոցներ ավելի հաճախ են տեղափոխում մարդկանց, որոնք տուժել են ավոկադոյի պատճառով: Այս մասին նշված է American Journal of Emergency Medicine-ում հրապարակված նոր հետազոտության մեջ: Խոսքն ամենեւին նրանց մասին չէ, ովքեր շնչահեղձ են լինում կոկորդն ընկած կորիզից, այլ նրանց մասին, ովքեր ծակած-կտրած վերքեր են ստանում:

Երևանում ո՞ր համարի երթուղայինները չեն գործի և ինչո՞ւ

Վերջին 20 տարիներին ԱՄՆ տարածքում ավոկադոյի տարածվածությունը կտրուկ աճել է: Դրա հետ մեկտեղ մեծացել է նաեւ մարդկանց թիվը, որոնք վնասվածքներ են ստանում ավոկադոյի օգտագործմամբ ինչ-որ բան պատրաստելիս: Ավոկադոն կտրելու եւ կորիզը հանելու համար շատերը սուր դանակ են օգտագործում, որով պատահաբար կտրում են իրենց մատները:

Northshore University Healthsystem-ի անհետաձգելի օգնության բաժանմունքից բժիշկ Էռնեստ Վանգը ասում է, որ երբեմն կտրվածքը շատ ավելին է պահանջում, քան երկու կարը: Երբեմն նման կտրվածքների դեպքում պատահում են նյարդերի ու ջլերի կտրվածքներ:

Մեծ թվով այսպիսի վնասվածքներ են գրանցվում ամերիկյան ֆուտբոլի ԱՄՆ առաջնության եզրափակիչի ժամանակ, քանի որ այդ ժամանակ ավոկադոյի գործածման մակարդակը կտրուկ աճում է:

Բժիշկները ավոկադո կտրող մարդկանց խորհուրդ են տալիս հիշել այն մասին, որ այս պտուղը նուրբ մրգամիս ունի, ուստի այն պետք է կտրել զգուշորեն:

Իսկ եթե դուք արդեն կտրել եք ձեռքը, բժիշկները խորհուրդ են տալիս այն պահել սառը հոսող ջրի շիթի տակ, ապա դնել ֆիքսող վիրակապ: Եթե կտրվածքը խորն է, ցանկալի է դիմել բուժօգնության: Ավելի լուրջ կտրվածքների դեպքում խորհուրդ է տրվում կանչել շտապ օգնություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА