o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն անցկացրել է վիճակահանություն և ամփոփել «Շահավետ Ամանոր» ակցիայի արդյունքները

07.02.2020 17:25 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկն անցկացրել է վիճակահանություն և ամփոփել «Շահավետ Ամանոր» ակցիայի արդյունքները

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Շահավետ Ամանոր» ակցիայի արդյունքները «Շահավետ» ավանդի շրջանակներում և ավանդաբար անցկացրել վիճակահանություն:

ՎՏԲ-Հայաստան Բանկը նվիրաբերեց 20 միլիոն ՀՀ դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին

 «Շահավետ Ամանոր» ակցիան մեկնարկել է 2019 թվականի վերջին և նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր ակցիայի ընթացքում (25.11.2019 – 30.12.2019) ձևակերպել են ՀՀ դրամով «Շահավետ» ավանդ 1 տարի ժամկետով` տոկոսագումարների ստացումով ավանդի ժամկետի ավարտին: Հաճախորդները ստացան տարեկան 10% բարձրեցված տոկոսադրույք (տարեկան եկամտաբերությունը` 9,9%) և հնարավորություն մասնակցելու վիճակահանությանը:

Համաձայն խաղարկության, որը հեռարձակվել է Բանկի Ֆեյսբուքյսն էջի ուղիղ եթերով, 10 հաջողակներ իրենց արդեն իսկ ձևակերպած ավանդի դիմաց ստացան աննախադեպ բարձր տարեկան տոկոսադրույք` 20% (տարեկան եկամտաբերությունը` 19,95%): 20% տոկոսադրույքը կհաշվարկվի ավանդի ժամկետի վերջում` ոչ ավելի, քան 10 միլիոն դրամի չափով ավանդի գումարի նկատմամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում ակցիայի բոլոր մասնակիցներին, շնորհավորում է հաղթողներին և պատրաստում նոր հետաքրքիր և եկամտաբեր խաղարկություններ իր հաճախորդների համար:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА