o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատվերով ՀՆԱ

09.02.2020 11:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Պատվերով ՀՆԱ

Անկախ փորձագետների կարծիքով 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սպասենք պաշտոնական վիճակագրությանը, որ կհրապարակվի փետրվարին»,- նշել է նա:

Արմեն Աշոտյան․ Պատվերով հոդվածների, սուտ գրառումների, «սարքովի» գործերի մասին (Տեսանյութ)

Ո՞ր «անկախ փորձագետներին» նկատի ունի Նիկոլը, իհարկե բառ անգամ ասված չէ։ Բայց ահա փոխարենը արդեն որերորդ անգամ նրա կողմից հնչեցվող նման հայտարարությունը նման է պաշտոնական վիճակագրությանն ուղղված կոնկրետ հրահանգի․ ապահովել նման աճ, հակառակ դեպքում վիճակագիրներն ել կարող են համալրել «հեղափոխության թշնամիների» շարքերը։ Միայն թե այդպես էլ վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը չի ընբռնում․ հարցը այդ թվերը չեն, որոնց, մեկ է, ոչ մեկն էլ չի հավատում։ Ամեն մեկը «տնտեսական հողափոխությունը» զգում է սեփական սառնարանի պարունակուևթյամբ, եւ այս հարցում է, որ ոչ մի վերին հրահանգ բան չի փոխում։

Վերջապես, եթե իրականում էլ լիներ 8,2 տոկոս ՀՆԱ-ի աճ, դրանում որեւէ «հեղափոխական թռիչ» չկա։ Այն ժամանակներից էլ սկսած ու մինչ այժմ Նիկոլը խոստանում է սոցիալական այնպիսի զարգացումներ, որոնց համար առնվազն մի 15-20 տոկոս ՀՆԱ-ի աճ է պետք։ Իսկ 8,2 տոկոսը մեկ բան է նշանակում՝ երբեմնի խոստումներից մանիպուլյացիոն միջոցներով փախուստ։

Ս․Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА