o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանրապետության որոշ հատվածներում տեղացած առատ ձյան հետևանքով էլեկտրաէներգիայի խափանումներ են եղել. ԱՀ պետական նախարար

09.02.2020 22:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության որոշ հատվածներում տեղացած առատ ձյան հետևանքով էլեկտրաէներգիայի խափանումներ են եղել. ԱՀ պետական նախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 9-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով առաջացած խնդիրներին ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այս մասին հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ԱԳ նախարարությունը չի կարողանում հստակ պատասխաններ տալ

Համապատասխան տեղեկատվությամբ հանդես են եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

Իր խոսքում ԱԻՊԾ տնօրեն Վլադիկ Խաչատրյանը նշել է, որ առավոտյան ներհանրապետական բոլոր ուղղություններով ճանապարհներն անցանելի էին, փակ էր միայն Քարվաճառ-Սոթք հատվածը: Չնայած ճանապարհը բացել և իրականացվել են աղցանման աշխատանքներ՝ այն օրվա ընթացքում շարունակում էր մնալ դժվարանցանելի: Վլադիկ Խաչատրյանը նշել է, որ ծառայությունը թեժ գծի միջոցով և օնլայն հարթակում բնակչության հետ ապահովում է հետադարձ կապը՝ հորդորելով գիշերային ժամերին երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:

Քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հավաստմամբ՝ մայրաքաղաքում ձյանմաքրման աշխատանքները մեկնարկել են վաղ առավոտյան՝ ապահովելով մայրաքաղի բնականոն երթևեկը:

Հաշվի առնելով, որ այսօրերին պաշտպանության բանակում տեղի ունենում երդման արարողություններ՝ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը ներկայացրել է զինծառայողների ընտանիքների ապահով տեղաշարժի ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ակնկալելով այդ հարցում նաև համապատասխան գերատեսչությունների աջակցությունը:

Պետական նախարարը վստահեցրել է, որ ենթակառուցվածքների անխափան աշխատանքում կներդրվի առավելագույն ջանքեր:

Հանրապետության որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի խափանումներ են եղել, աշխատանքներ են իրականացում մատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծել է աշխատանքների օպերատիվությունն ու հետևողականությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ հարկ եղած դեպքում ավելացնելով աշխատանուժն ու տեխնիկական միջոցները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА