o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հարմարավետ տարածք

10.02.2020 16:19 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հարմարավետ տարածք

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղը վերաբացվեց նոր ավելի ընդարձակ ու հարմարավետ տարածքում՝ ք. Բերդ, Մաշտոցի փողոց 26/6 հասցեում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը նվիրաբերեց 20 միլիոն ՀՀ դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին

«Բերդ» մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ տոնական տրամադրության ներքո, իսկ ժապավենը կտրեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության անդամ՝ Բուրաստան Մովսիսյանը ու Բերդ համայնքի համայնքապետ՝ Հարություն Մանուչարյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի լիովին նոր և ժամանակակից «Բերդ» մասնաճյուղը  հաճախորդներին հնարավորություն կտա օգտվել շուրջօրյա ինքնասպասարկման գոտիից, որտեղ տեղադրված են cash-in բանկոմատ ու վճարային տերմինալ, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան համալրել և կանխիկացնել իրենց բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Բերդ» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել պրոդուկտների և ծառայությունների ողջ շարքից՝

  • դրամական փոխանցումների իրականացում
  • հաշվիների համալրում
  • ավանդային ու վարկային պրոդուկտների ձևակերպում
  • կոմունալ վճարումների կատարում
  • բանկի աշխատակիցների խորհրդատվություններ և այլն:

 

Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ են սահմանվել. ՊԵԿ

Մասնաճյուղի աշխատանքի ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ 09:15-17:00:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА