o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես գտա այն, ինչ փնտրում էի. դաշնակահար Սերգեյ Այվազյան

11.02.2020 10:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ես գտա այն, ինչ փնտրում էի. դաշնակահար Սերգեյ Այվազյան

Երաժիշտ, դաշնակահար ՍԵՐԳԵՅ ԱՅՎԱԶՅԱՆԸ ,ով հայ երգիչ-երգչուհիներից շատերի ստեղծագործական ճանապարհին կարեւոր դեր ունի իր մասնակցությամբ, չի սիրում խոսել իր մասին: Բայց «Իրավունք»-ին հաջողվել է ստանալ դաշնակահարի անկեղծ բլից պատասխանները:

 «Անկախականների սերունդը թավիշն ու ֆեյսբուքահայությունը չեն». Շուշան Պետրոսյան

- Ողջույն, ի՞նչ էիք մտածում հենց հիմա:

- Ինչի՞  համար է այս ամեն ինչը:

 - Ձեր  օրը սկսվում է…

- Հեռախոսով:

- Օրվա քանի՞ ժամն եք երաժշտությամբ զբաղվում:

- Օրվա մեծ մասը:

- Ո՞ր նոտայից:

- Սի բեմոլից:

- Ի՞նչ ոճի երաժշտություն եք նախընտրում:

- Էթնո ջազ:

- Ձեր հեղինակային ամենասիրելի ստեղծագործությունը:

- Դեռ չի եղել պրեմիերան. անուն չունի:

-Երբ առաջին անգամ մեծ բեմ դուրս եկաք...

-Ես գտա այն, ինչ փնտրում էի:

-Օրվա  քանի՞ ժամն եք  տանն անցկացնում:

-Ցավոք, շատ քիչ եմ տանը լինում:

-Ի՞նչ խորհուրդ կտայիք ինքներդ Ձեզ:              

- Համբերատար լինել:

 -Իր, որը գալիս է Ձեզ հետ մանկությունից:

-Մանկությանս դաշնամուրը:

-Ցամա՞ք, թե՞ ծով:

-Ծով:

-Տարվա ո՞ր եղանակն եք սիրում:

-Ամառը:

-Սիրած գույնը…

-Սեւ:

Վիրուսի «չոռուցավից» մինչեւ «Լա Բոհեմ». այլընտրանքային լուրեր 27․05․2020

-Ձեր ամենասիրելի երգիչը/երգչուհին:

-Շառլ Ազնավուր:

 -Ձեր երազանքը:

-Ուզում եմ, որ միշտ ընտանիքս ու ընկերներս կողքիս լինեն:

-Կետ, որին ցանկանում եք հասնել այս ասպարեզում:

-Լինել այն հայ երաժիշտներից, ովքեր աշխարհում ներկայացնում են ազգային երաժշտությունը:

- Կարիերա, թե՞ ընտանիք:

- Ընտանիք:

- Եթե իմանայիք,որ կյանքի վեջին օրն եք ապրում, ի՞նչ կանեիք:

- Ներողություն կխնդրեի բոլոր նրանցից, ում անգամ չնչին նեղացրել եմ:

- Եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչ կանեիք:

- Այնպես կանեի, որ աշխարհում ծնողների կողմից լքված երեխաներ չլինեն:

- Ձեր տարօրինակ սովորությունը:

- Տարօրինակություններ շատ ունեմ. երկար եմ լողանում:

 - Մեր ժամանակի Ձեր հերոսը:

- Այն մարդը, ով ազգի համար կարեւոր գործեր է ձեռնարկում, հայանպաստ գործունեություն է ծավալում:

- Ձեր երազանքի երկիրը:

- Հայաստան:

 - Հայրենիքը Ձեզ համար...

- Ընտանիք:

- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...

- Ծնողներս, ինչպիսին, որ կան:

- Տանել չեք կարողանում, երբ...

- Ուշանում են:

Ճնշող մեծամասնությունը դեմ է արտակարգ դրությանը

- Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:

- Էմոցիոնալ:

- Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը:

- Սիրել իմացող մարդկանց կողքին գտնվելը երջանկություն է:

- Ձեր կատարյալ հանգստյան օրը:

- Օր չունեմ, բայց ինքնաթիռում գտնվելու ժամերին կատարյալ հանգիստ եմ լինում: 

- Ո՞ր հայտնի մարդու հետ կցանկանայիք ճաշել:

- Ուշացել եմ, բայց՝ Առնո Բաբաջանյանի:

- Եթե հնարավորություն լիներ կյանքը նորից սկսելու, ի՞նչ կփոխեիք:

- Աշխատասիրությունս կավելացնեի:

- Ու՞մ հեռախոսահամարը անգիր գիտեք:

- Գրեթե բոլորի:

- Երբ բարկացած եք…

- Գիտեմ, որ հետո մտածելու եմ՝ իզուր էր:

- Ձեր թերությունը..

- Շուտ եմ նվիրվում:

- Ձեր կյանքի ամենաերջանիկ օրը:

- Երբ հայրս նվիրեց իմ ցանկացած երաժշտական գործիքը:

Իշխող քաղաքական մեծամասնությունից ո՞ւմ եք տեսնում վարչապետի պաշտոնում. սոցհարցում

- Արտահայտություն, որը  շատ հաճախ եք օգտագործում:

- Բա որ ասում էի:

- Ի՞նչ նկար է Ձեր սմարթֆոնի էկրանին:

-Դաշնամուրի ստեղնաշար:

- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:

- Հորս:

- Շնորհակալ եք…

- Աստծուն:

- Այս պահին կուզենայիք…

-Մի պահ կտրվել ամեն ինչից, չմտածել ոչ մի բանի մասին. չէ՝ամառ լիներ:

- Միշտ վախեցել եք…

- Սխալ ընտրությունից:

- Ի՞նչ կասեք ընթերցողին:

-Սպասեք նորությունների:

- Եվ վերջում՝…

- Սիրեք ու պահպանեք ձեր ընտանիքը:

Զրույցը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА