o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԵԻ, ՈՐ ՆԱԽԱԳԱՀՆ Ի ՎԵՐՋՈ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ՊԱՏՎԱՓՐԿՎԵԼՈՒ ԻՐ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ...»

11.02.2020 21:00 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԵԻ, ՈՐ ՆԱԽԱԳԱՀՆ Ի ՎԵՐՋՈ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ՊԱՏՎԱՓՐԿՎԵԼՈՒ ԻՐ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ...»

Ի հեճուկս բազմաթիվ իրավաբանների, քաղաքական եւ հասարակական գործիչների ահազանգերի` նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺ որոշումը: Ըստ այդմ` ապրիլի 5-ին տեղի է ունենալու հանրաքվե: Ինչպե՞ս են ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները մեկնաբանում նախագահ Արմեն Սարգսյանի կեցվածքը, որքանո՞վ էին ԱԺ-ում ՀՀ վարչապետի ջղաձիգ հայտարարությունները հարիր երկրի ղեկավարին` այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ.

«Հնարավոր չէ ՍԴ լիազորությունն ուղղակի արժեզրկել, նսեմացնել կամ փոփոխել». Արա Զոհրաբյան

- Ցավալի է, բայց այնուամենայնիվ փաստ, որ մեր երկրում իրավաբանորեն փաստերը խառնել են իրար հանրապետության բարձրագույն պաշտոնյաները: Պետության գլուխը Հանրապետության նախագահն է, բայց, կարծես թե, պետության գլխի գործառույթները նա զիջել է վարչապետին, որը ճիշտ չէ, սահմանադրական չէ: Եթե մի ժամանակ մենք փորձում էինք պայքարել նրա համար, որ Ազգայի ժողովը չմնա կառավարության կցորդ, իսկ հիմա մեր պայքարի դաշտը ընդլայնվել է. պետք է մտածենք, որ նախագահը չդառնա վարչապետի կցորդը: Սա ճիշտ չէ, սա նորմալ վիճակ չէ, իսկ թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ, ժամանակը ցույց կտա: Համենայնդեպս մենք միշտ էլ արձագանքել ենք նախագահի անգործությանը, եւ երկակի ստանդարտների ռեժիմը փաստորեն դուրեկան է նաեւ Արմեն Սարգսյանի համար: Նա պետք է առաջնային մասնակցի որպես սահմանադրության ուժով սահմանադրությունը պաշտպանող երկրի միակ պաշտոնյան, որտեղ որ սահմանադրության կոպտագույն խախտումներ են թույլ տրվում, մասնավորապես` մարդու իրավունքների խախտման մասով, այսինքն` մարդկանց անհիմն ձերբակալել, բերման ենթարկել, կալանավորել: Այդ ամենը երբեւեէ չի զբաղեցրել ՀՀ նախագահի ուշադրությունը, մի երկրի նախագահի, որի Սահմանադրության երրորդ հոդվածում գրված է, որ հասարակության բարձրագույն արժեքը մարդն է: Բայց հանկարծ Արմեն Սարգսյանը ձայնեց, երբ խոսքը վերաբերում էր «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին: Ցանկացած իրավական, սոցիալական պետությունում «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը պետք է ստորադասվի մարդու իրավունքից: Նախագահը հրատապ չի արձագանքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, ես նկատի ունեմ վերջին շրջանի անհիմն բերման ենթարկումներին ու ձերբակալություններին, հասարակական գործիչներ Նարեկ Մալյանին, Նարեկ Սամսոնյանին, Արթուր Դանիելյանին եւ այդպես շարունակ: Փոխանակ այս փաստերին արձագանքի, այդ ժամանակ կորչում է ուշադրությունից, բայց հետո մի տարօրինակ նախագծի համար հայտնվում է: Ես անձամբ մի վերջին հույս ունեի, որ նախագահն ի վերջո կօգտագործի պատվափրկվելու իր վերջին շանսը եւ կանի այնպես, ինչպես պահանջում է երկրի սահմանադրությունը, օրենքը: Բայց եւս մեկ անգամ հիասթափություն ապրեցի, քանի որ նրանից ողջամիտ բան սպասելի չէ: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ապա մի կողմ եմ թողնում անձնավորումը, բայց ես վարչապետ լինելու դեպքում այդպես չէի արձագանքի: Իշխանությունը անընդհատ թմբկահարում է երկրում ատելության խոսքը արգելելու գաղափարի մասին, անգամ նախաձեռնություն են ներկայացրել, աշխատանքային խումբ են ձեւավորել` ատելության խոսքը դատապարտող օրինագծեր մշակելու: Բայց երբ դրան օրինակ է ծառայում երկրի ղեկավարը, սա արդեն ինձ համար անձամբ անցանկալի իրավիճակ է, եւ ընդհանապես սա պատիվ չի բերում մեր երկրի ներքին անվտանգությանը եւ մեր երկրի միջազգային հեղինակությանը:

«Եկեղեցուն անհարիր հնարքներով նսեմացնելու հերթական անհաջող փորձն էր»

 

ՍԱ ԾԱՅՐԻՑ ԾԱՅՐ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է

Շատերը եկան այն համոզման, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունն այդքան էլ ակտիվ չէր, քան մյուս ընդդիմադիր խորհրդարանական ուժը: Ինչո՞վ կբացատրեք Ձեր խմբակցության, թեկուզ թվացյալ պասիվությունը:

Մեր քաղաքական կեցվածքը, ինչ-որ մարդկանց համար որոշակի շահարկումներ հորինելու հիմք հանդիսացավ, բայց դա իրականում այդպես չէ: Մենք ոչ սատարել ենք այդ նախաձեռնությանը եւ որեւէ դրական բան չենք ասել, այլ ասել ենք, որ սա ծայրից ծայր անօրինական գործընթաց է: Հետեւաբար անօրինական գործընթացին չմասնակցելու, կամ հակադրվելու տարբեր եղանակներ կան, որոնցից մեկը չմասնակցելն է: Որովհետեւ հոդվածն ընդհանրապես չպետք է դրվեր հանրաքվեի, բազմաթիվ առիթներով ե՛ւ ես, ե՛ւ իմ առանձին գործընկերներ մեր հրապարակային ելույթներում պնդել ենք, որ դա արդեն մեռյալ հոդված է, նա իր առաքելությունն արդեն մեկ անգամ կատարել է , իսկ անցումային դրույթները միշտ գործում են յուրաքանչյուր դրույթ մեկ անգամ, դրանք մեկանգամյա կիրառման նորմեր են: Հիմա իրենք տարբեր մեթոդներով, զոռբայությամբ, դատավորներին ահաբեկելով, ՍԴ դռներն արգելափակելով, առանձին դատավորներին սպառնալիքներ տալով` տեսան, որ այդ բոլոր մեթոդները ապիկար են` անցան շտապողականության: Ինձ համար առնվազն անհասկանալի էր, որ հենց այն պահին, երբ դեռ նախագիծը չէր քվեարկվել, մեր խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց որ ԵԽԽՎ-ից ՀՀ երկու համազեկուցողներ կոշտ հորդորով են հանդես են եկել` արագ կասեցնել հարցի քննարկումը եւ նախագիծն ուղարկել եզրակացության, բայց իշխանությունը չգնաց դրան ընդառաջ: Իսկ թե ինչն է ընկած շտապողականության հիմքում, թող բարի լինեն գաղտնազերծեն, եթե ինչ-որ բան կա, որը բխում է մեր երկրի սպառալիքները չեզոքացնելու շահերից, թող ասեն: Բայց ոչ աշխատանքային օրով այդքան հրատա՞պ էր ստորագելը, որ նախագահը, խախտելով նաեւ «Աշխատանքային օրենսգրքի» կոնկրետ դրույթների պահանջները, ստորագրել է իրավական ակտը, որի հիման վրա պետք է անցկացվի հանրաքվեն: Համենայնդեպս, ամեն ինչ դեռ առջեւում է, ոչինչ չի բացառվում, եւ մի քիչ համբերատար լինելու դեպքում հանրությունը ականատեսը կլինի քաղաքական վայրիվերումների, քաղաքական դաշտի կոնկրետ դրսեւորումների:

«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՐԱԼԸ ՄԵԶ ՍԱԶԱԿԱՆ ՉԷ»

 

ՍԴ-Ն ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՐԵՆ ԱՅՆՊԻՍԻ ԱՆԴԱՄՆԵՐՈՎ, ՈՐ ՀԵՇՏ ԼԻՆԻ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Կարծիքներ են հնչում, որ իշխանությունների այսչափ շտապողականությունը կապված է նրա հետ, որ նրանք ունեն հստակ նախագծեր եւ պետք է անցկացնեն ՍԴ-ով արդեն իրենց համար նախընտրելի դատավորների կազմով: Օրինակ` Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը եւ նմանատիպ այլ օտարամոլ օրենքներ:

«Իշխանությանը պետք է թիրախ, որի դեմ պայքարելով` փորձեն իրենց գործերն առաջ տանել» (Տեսանյութ)

Ես շուտ եմ արտահայտել իմ կարծիքը, որ ՍԴ գործող կազմի փոփոխությունը ունի նաեւ նպատակ` ՍԴ-ն համալրել այնպիսի անդամներով, ովքեր երբեւէ, որեւէ ձեւով չընդդիմանան գործադիր իշխանությանը: Ավելին` դա ոչ միայն մենք ենք ասում, այլ դրա մասին բարձրաձայնում են հենց իրենք, ձեր նշած տրանսգենդերները, նույնասեռականները, աղանդավորները: Նրանք գտնում են, որ հեղափոխություն իրենք են արել, եւ իրենք ունեն անսահմանափակ իրավունքներ: Այո, այդ մտավախությունը միանշանակ կա, որ ՍԴ-ն ուզում են համալրել այնպիսի անդամներով, որի հիմքում հեշտ լինի այդ չարաբաստիկ իրավական ակտերի ընդունումը, վավերացումը: Ինձ համար հատկապես անընդունելի է իշխանության ներկայացուցիչների անթաքույց ինքնախոստովանությունը, որի իրենք ասում են, որ դա մեր իշխանության դատարանը չէ: Ես նորից եմ հարցնում, այդ որտե՞ղ է գրված որ իշխանությանը պետք է ծառայի Սահմանադրական դատարանը, եւ ՍԴ այս կազմը հիմնականում ձեւավորվել է նախկին իշխանության օրոք, ուրեմն` այդ կազմը պետք է փոխել: Հակառակը` ընդհանրապես դատական համակարգը, հատկապես առաջին հերթին` երկրի բարձրագույն դատական ատյանը՝ Սահմանադրական դատարանը պետք է իրավական առումով այնքան ապահովված լինի, որ անխոցելի մնա քաղաքական ուժերի փոփոխության արդյունքում: Որովհետեւ եթե ցանկացած նոր իշխանություն ձեւավորի իր սեփական Սահմանադրական դատարանը, ապա ավելի լավ է նման կառույց չլինի, որովհետեւ այդ սեփական դատարանը դառնալու է մի ռեստորանի նման կառույց, որտեղ ինչ ուզես` կարող ես պատվիրել, եւ քեզ մատուցեն, իսկ եթե իշխանությունները այդպիսի ընկալում ունեն, ուրեմն` այդ երկրի ապագան շատ մշուշոտ է:

«Ոչ ենք ասում, որովհետեւ նիկոլահաճ մի ճղճիմ փոփոխության չենք ձգտում»

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА