o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախում կան գաղափարապես հարուստ թեկնածուներ, ովքեր հնարավորություն չունեն «վարկեր» բաժնելու. Արկադի Կարապետյան

11.02.2020 15:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
 Արցախում կան գաղափարապես հարուստ թեկնածուներ, ովքեր հնարավորություն չունեն «վարկեր» բաժնելու. Արկադի Կարապետյան

Մեզ հետ զրույցում, անդրադառնալով Ժնեւում տեղի ունեցած ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած` հանրության շրջանում տեղ գտած մտահոգություններին, Արցախի ինքնապաշտպանության ուժերի հեղինակավոր ներկայացուցիչ, արցախյան բանակի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը (Ագո) այս կարծիքը հայտնեց. «Ես մանրամասներին տեղյակ չեմ, բայց մի բան լավ գիտեմ, ու լավ կլիներ դրա մասին հիշեին նաեւ թե՛ Արցախի, թե՛ ՀՀ իշխանությունները` ով ինչ ուզում է որոշի, մեկ է, Արցախի հարցի, Արցախի ճակատագիրը արցախցի ժողովուրդն է որոշելու: Ոչ մի կուլիսային պայմանավորվածություններ չեն կարող իրագործել՝ առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու: Հակառակ պարագայում պատերազմն անխուսափելի կլինի: Մենք արյան գնով հող չենք ազատագրել, որ որեւէ մի իշխանություն հանկարծ ինչ-ինչ նպատակներ մտքին դնի»:

Այս ամբողջ գործիքակազմը կարող է օգտագործվել մարդկանց տոտալ վերահսկելու համար. Գեւորգ Գորգիսյան

- Պարոն Կարապետյան, հետաքրքիր է նաեւ Ձեր տեսակետը բանակում, ոչ պատերազմական իրավիճակում այդքան հաճախակի դարձած զոհերի մասին...

- Հասկացա, ցավալի բան եք հարցում: Բայց մինչեւ ազգային գաղափարախոսություն չլինի, մեր հասարակությունն էլ, բանակն էլ այ էս վիճակում են լինելու: Էլի եմ ասում՝ ազգային գաղափարախոսությունը հրեշ չի, չի պոզահարում, չի կծում: Իսկ բանակում միջանձնային հարաբերություններին անդրադառնալը դժվար է, այն փակ համակարգ է: Բայց, ցավոք, ինչպես հասարակության մեջ, այնպես էլ բանակում կարան լինեն «լավ տղերք»: Մի մոռացեք, որ բանակ գալիս են ընտանիքից, եթե այդ ոգով են դաստիարակված, ապա բանակը նրանց չի ուղղի: Դրա համար եմ ասում՝ ազգային գաղափարախոսությունը պետք է երեխաների մեջ սերմանել օրորոցից:

Իշխանական «լավագույն եռյակի» դուխը հերիքեց մինչեւ երեկո

- Իսկ ի՞նչ կասեք արցախյան ներքաղաքական ներկայիս բավականին բարդ դարձած կյանքի մասին:

- Պառակտված է Արցախը, ցավոք: Նման բան նախկինում չկար: Նախկինում էլի էին նման դեպքերում՝ ընտրություններից առաջ լարվածություններ լինում, բայց էն ժամանակ պայքարն ուրիշ ձեւեր ուներ, իշխանության եւ ընդդիմության միջեւ էր, չէին բաժանում ժողովրդին: Հիմա թեկնածուները շատ են, եւ թե՛ նախագահի, թե՛ խորհրդարանի համար պայքարող յուրաքանչուրն իր շահերն է առաջ տանում, իր հետեւորդների բանակն է առաջ տանում: Ցավալին այն է, որ գաղափարախոսություն շատ քչերն ունեն, հիմնականում յուրաքանչյուրն իր շահն ունի: Փակ գաղտնի ընտրություններ են, բայց, չնայած դրան, ամեն ինչ անում են, որ հա՛մ ժողովուրդը պառակտվի, հա՛մ էլ հետո ինչ ուզեն՝ նկարեն:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.Armenia First

- Այսինքն` թափանցիկ արդար ընտրություններ չպե՞տք է սպասել, ինչպես որ հայտարարում եւ խոստանում են հայաստանյան իշխանությունները:

- Ցավոք՝ ոչ: Նախ պետք էր «Կուսակցությունների մասին» օրենքը փոփոխել: Թե չէ էսօր կան շատ մարդ-կուսակցություններ, բայց չկա գաղափարախոսությունԱյստեղ, ցավոք, այսօր  ավելի շատ հնարավորություններն են դեր խաղում, քան այլ բան: էն մարդիկ, ովքեր ցանկանում են իրոք ժողովրդի համար ինչ-որ բան անել, այսօր ճնշված են:

«Վաղը եթե մարդկանց դժգոհությունները հասնի կրիտիկական սահմանի, հետո չընկնեք մեղավորներ փնտրեք»

- Ի՞նչ նկատի ունեք:

- Դե կան շատ լավ տղաներ, որ գաղափար ունեն, ներքին ուժ, բայց նյութապես ապահովված չեն, ինչպես մի քանիսը:

- Այսինքն, էլի ֆինա՞նսն է դեր խաղում:

- Ես չէի ասի, որ ֆինանսն է դեր խաղում, որովհետեւ, ի վերջո, ժողովրդի հավաքական կամքն է դեր խաղալու: Իսկ եթե ժողովուրդը գնա ֆինանսի հետեւից, ուրեմն ինչ ասեմ, դրան է արժանի: Այնպես որ, եթե դասական կերպով հարցին մոտենանք, ապա արդեն իսկ արդար ընտրություն ակնկալել Արցախում աբսուրդ է: Որովհետեւ, տեսեք, թեկնածու կա, որ արդեն երկու տարի է քարոզարշավ է անում, իսկ շատերն այդ հնարավորությունը չունեն: Մեկը կարողանում է փող բաժանել, որն այսօր կատարվում է Արցախում՝ տարբեր անունների տակ, վարկ է, էս է, էն է: Բայց կան գաղափարապես հարուստ թեկնածուներ, ովքեր հնարավորություն չունեն «վարկեր» բաժնել: Իսկ եթե մարդիկ պետք է գնան այդ առաջին հայացքից գրավիչ, բայց հետո՝ տանջալից ուղղությամբ, դա արդեն իրենց որոշելիքն է:

Արցախը մերժեց սորոսականներին

- Դուք, որպես արցախցի, ունե՞ք Ձեր թեկնածուն, ում արժանի կհամարեք Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու համար:

- Դե շատ կան արժանի թեկնածուներ: Մեկը, օրինակ, Ռուսլան Իսրայելյանն է, կռված տղա, ընկերս է:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА